
6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթում՝ Չինաստանի արեւմուտքում

Մարտի 19-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Տիբեթի Ինքնավար Շրջանում՝ ՉԺՀ-ի արեւմուտքում: Այդ մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Կենտրոնի տվյալններով՝ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Նագչու քաղաքի շրջանում՝ Լհասա վարչական կենտրոնից 250 կիլոմետր դեպի հյուսիս – արեւելք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բիրուի գավառի տարածքում, օջախն ընկած է եղել մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա: