
Առնվազն ութ մարդ է զոհվել Մյանմայի կենտրոնական մասում բողոքները ցրելիս

Առնվազն ութ մարդ է զոհվել Մյանմայի կենտրոնական մասի Աունբան քաղաքում զինվորականների կողմից բողոքավորներին ցրելիս: Այդ մասին հայտնել է Myanmar Now հրատարակությունը:
Զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններով՝ անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա, որոնք հանդես էին գալիս երկրում զինվորական կառավարության դեմ: Յոթ մարդ սպանվել է տեղում, մեկն ավելի ուշ ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում:
Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ին հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահամանելու եւ երկրի ղեկավարության պաշտոնազրկման մասին:
Բանակի ներկայացուցիչները դա բացատրել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծարարություններով: Զինվորականները կազմել են նախարարների նոր կաբինետ: Հանրապետության բնակիչները փետրվարի սկզբից դուրս են գալիս հակազինվորական բողոքների, որոնք խստորեն կասեցվում են անվտանգության ուժերի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: