Բաժիններ՝

«Թալիբանը» կոնսուլտացիաներ է վարում Ստամբուլում միջաֆղանական բանակցություններին մասնակցելու հարցի շուրջը

ԱՄՆ-ի եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ համաձայնագիրն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման շուրջը փաստորեն չեղյալ կհայտարարվի, եթե Վաշինգտոնն իր զորքերը դուրս չբերի հանրապետությունից: Մարտի 19-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է «Թալիբան» շարժման Կատարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Նաիմ Վարդաքը։

«Մենք պնդում ենք, որ Դոհայի համաձայնագիրը գործնականում իրականացվի: Եթե այն չիրականացվի, ապա մենք կրկին կհանդիպենք որոշակի խնդիրների, որոնք փաստորեն անվավեր կդարձնեն Դոհայում ձեռք բերված համաձանությունը»,- ասել է նա:

«Թալիբանը կոնսուլտացիաներ է վարում Ստամբուլում միջաֆղանական բանակցություններին իր մասնակցության հարցի շուրջը, նաեւ հայտնել է ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031