Տարոն Սիմոնյանն ահազանգում է՝ «Իմ քայլի» բերած նախագծով դատավորներին դարձնելու են վերահսկելի
Գիտե՞ս՝ ինչու համար է հայոց պատմական Շուշին գովազդվում Լոնդոնի մետրոյում՝ որպես Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք․ ոչ թե որ Անգլիան ադրբեջանամետ է, դա հարցի մի կողմն է, այլ զուտ նրա համար, որ թե Անգլիայում, թե Ադրբեջանում եւ թե Թուրքիայում պարզապես հիացած են քեզանով եւ քո թրքասիրությամբ, մանավանդ, որ քո նմանը հայոց պատմական Շուշին անվանեց դժգույն եւ դժբախտ:
Տարոն Սիմոնյանը զարմացել է, որ իրավական խայտառակ խնդիրներ ունեցող նախագիծն ավանդույթի ուժով նեկայացնում է ոչ թե Վահագն Հովակիմյանը, այլ Վլադիմիր Վարդանյանը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 19-ին ժամը 11:00-ից մինչև 16:00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Վերին Պտղնի, Ներքին Պտղնի, Գետարգել գյուղերի, Բալահովիտ գյուղի «Չայկա» և Առինջ գյուղի «Հյուսիսային» թաղամասերի գազասպառողների, ժամը 11:30-ից մինչև 14:30-ը` Լոռու մարզի Լեռնապատ, Արջուտ գյուղերի և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 11:40-ից՝ Արարատի մարզի Լուսառատ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Արցախի դատախազությունը ոստիկանությանը նյութեր է փոխանցել ՝ բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչների սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստաթղթերի առերևույթ կեղծման վերաբերյալ:
«Քաղաքական որոշում ունե՞ք դատարանների անկախությունը վերացնելու». Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին։
ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման (SNMG2) նավերը Սեւ ծովում վարժանքներ են անցկացրել Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ: Մարտի 19-ին այդ մասին հայտնել են հանրապետութան ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունում։
«Իմ քայլի» նախկին, ներկայում անկախ պատգամավորը Արարատ Միրզոյանին կոչ է անում խոսել նախագահական համակարգի անցման մասին. խորհրդարանականն այլևս ակտուալ չէ:
«Արցախի հարցը խորհրդարանից դուրս է եկել. տպավորություն է՝ հանձնեցինք, պրծանք». Թագուհի Թովմասյան:
Հայաստանում մարտի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 891 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182 056-ի:
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա երեկ հարձակված ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը պաշտոնանկ կարվի:
Անքորիջում (Ալյասկայի նահանգ) ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի ներկայացուցիչների բանակցությունների առաջին նստաշրջանն «առարկայական էր, լուրջ եւ ուղղակի», երկուստեք կարողացել են շարադրել իրենց շահերն ու գերակայությունները:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մենք օգնելու ենք կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծում և խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ բարեկեցիկ և խաղաղ ապագա ապահովելու համար»:
Հրապարակում ենք միայն փաստեր ու այդ փաստերից բխող հարցեր. սա ի՞նչ է, եթե ոչ ատելություն բարձրագույն իշխանության մակարդակով էթնիկ և կրոնական հիմքով, սա ի՞նչ է, եթե ոչ Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին ապացույց, սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիստական վերաբերմունք:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մարտի 18-ին վիրտուալ ձեւաչափով հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ում այն երկրների մշտական ներկայացուցիչների հետ, որոնք մտնում են համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի կազմի մեջ, եւ նրանց կոչ է արել միջոցներ ձեռնարկելու Մյանմայի, Լիբիայի, Սիրիայի, Եմենի եւ Եթովպիայի խնդիրներով: Մարտի 18-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ուսապարկ պատգամավորների անունից փետրվարի 7-ին տարածված հայտարարությամբ իշխող ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ասել էր, թե «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են մի շարք նշանակումներ։
Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր։ Նա խախտել է բոլոր կարմիր գծերը, անգամ ԱԱԾ է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի մոտ, որ ճնշեն, և նա չկասեցնի ԳՇ պետի ազատման հրամանը։ Բայց դատավորը որոշումը կայացրեց։ Այդ մասին վարչապետին զեկուցել են նախօրեի ուշ երեկոյան։
Արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի որոշումը գզվռտոց է գցել «Իմ քայլում»․ սորոսական թևի պատգամավորները, որպես իշխանության փայատերեր, Նիկոլ Փաշինյանից պահանջում են ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով, որով կփոխվի ընտրական մոդելը, և ռեյտինգայինի փոխարեն կհաստատվի համամասնական ընտրակարգ։
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երեկ հայտարարվեց, որ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում։ Գործող օրենսդրության, մասնավորապես, Ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվում են խորհրդարանն արձակվելուց ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր հետո: Իսկ խորհրդարանն արձակվում է վարչապետի հրաժարականից եւ երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվելուց հետո։ Սա նշանակում է, որ եթե ամեն ինչ գնա իր հունով, ապա Նիկոլ Փաշինյանն ապրիլի 22-27-ն ընկած ժամանակահատվածում պետք է հրաժարական տա։
Լավատեսական հայտարարություն ստանալու համար հոգաբարձուների խորհրդի նիստին չեն հրավիրվել սփյուռքյան տեղական կառույցների ներկայացուցիչները։ Իսկ նրանք բնական է, որ լուրջ հարցեր կունենային կատարված գողության մասին, քանի որ իրենց են լուրջ հարցեր տալիս իրենց փողեր վստահած նվիրատուները։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը դարձել են կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական առաջին առցանց առաջնությունների հաղթողներ:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը մարտի 18-ին նախաստորագրել են նոր, թվով 11-րդ համաձայնագիրը հատուկ միջոցների մասին, որը որոշում է Կորեական թերակղզու հարավում ամերիկյան զորքերը պահելու կողմերի ծախսերի բաժինները:
Մարտի 16-ին ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Նոր Հաճընի Գայի փողոցից բաժանմունք բերման ենթարկեցին Երևանի 25-ամյա մի բնակչի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը չի մասնակցի աշխարհ առաջնությանը:
Հայաստանի և Արցախի պարի պետական անսամբլները մարտի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայանան համատեղ «Զարթոնք» համերգային ծրագրով՝ փորձելով դրական հույզեր փոխանցել հայկական ժողովրդական պարի երկրպագուներին: