Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանն անդրադարձել է դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին («Բարսելոնա»)՝ ազգային հավաքականում խաղալու համատեքստում:
168.am-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի՝ «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է» վերտառությամբ հոդվածը:
Ռուսական օդուժի Սու-34 կործանիչի օդային հարվածը ռուս, սիրիացի և թուրք զինվորականների՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերջին բախումների ժամանակ հանգեցրել է 47 թուրք զինծառայողների զոհվելուն:
Իշխանամերձ շրջանակները շատ վտանգավոր խաղ են սկսել և փորձում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, մեղմ ասած, «ռազմական հեղաշրջողի» պիտակ տալ, որպեսզի հետո գուցե դատեն ոչ միայն՝ որպես պատերազմը «պարտվածի», այլև՝ «ահաբեկչի»:
Իսրայելն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միակողմանի կարգով խանգարելու Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը: Մարտի 4-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում համապատասխան հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի՝ հրապարակ նետված արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեզի մասին, քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասաց, որ վստահ է՝ Փաշինյանն ընտրություն անել չի ուզում։
ՀՀ նախագահին կոչ ենք անում դիմել Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով. Փաստաբանների պալատ:
«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կրկնական հետաձգումն անհնար է եւ չի քննարկվում:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկման գործընթաց սկսելն ի սկզբանե հակասահմանադրական է և այդ գործընթացքում վարչապետի և նախագահի կողմից ընդունված ակտերն առոչինչ են և ենթակա չեն կատարման, իսկ կատարումը կարող է հանգեցնել պատասխանատվության:
Մարտի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ Միության նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ:
Եռաբլուրն՝ այսօր
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան կարիերան կշարունակի Լա Լիգայում:
«Կարող եմ միանշանակ պնդել, որ այս ամբողջը քաղաքական գործընթաց էր, որ այս ամբողջ գործընթացը կազմակերպված, նպատակաուղղված է երկրի իշխանության կողմից, մասնավորապես՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի»,- Վերաքննիչ քրեական դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
Թուրքիայիում մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը։ Ինչպես նշում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից՝ 6-շաբաթյա զորավարժությունները ևս անցկացվում են «Մեկ ազգ, երկու պետության» կարգախոսի շրջանակներում։ Տարբեր փորձագետների կողմից սա ընկալվում է՝ որպես հերթական սպառնալիք Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
Սոցիալական ցանցերում (Facebook, Twitter և այլն) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբից:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ, դու հետևո՞ւմ էիր, չէ՞, ոնց են Սաղաթելյանի ընկերները, կոլլեգաները ու լրիվ անծանոթ մարդիկ պայքարում իրա ազատության համար։
«Իսպանական կրքեր և երազներ» խորագրով համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա հանրահայտ իսպանացի դիրիժոր Ռիկարդո Կասերոյի ղեկավարությամբ: Նվագախմբի հետ որպես մենակատար ելույթ կունենա իսպանացի տրոմբոնահար Խուան Պարդոն:
Կառավարությունը «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ընդունել ու այն ուղարկել Ազգային ժողով։
Խորհրդարանն այս քառօրյա նիստի ժամանակ քննարկեց, սակայն չընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից օրենսդրական փաթեթը, քանի որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց, որ այս նախագծում իրենց առաջարկությունները չեն ներառվել։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հետ:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանի բողոքն Առաջին ատյանի դատարանի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ: Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց: Նրա փաստաբանական թիմի անդամներից Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սաղաթելյանին առաջադրված որևէ մեղադրանք հիմնված չէ հիմնավոր կասկածի վրա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արշակ Կորյանը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ:
168.am-ի հետ զրույցում Տիգրան Աբրահամյանը բացեց փակագծերը՝ ներկայացնելով, թե ինչպիսի սցենար կհաջորդի ադրբեջանական կողմի «անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ»-ին. «Ադրբեջանը նման ամրաշինական աշխատանքներից հետո ունենում է սադրանքների իր պլանավորած սցենարները՝ ըստ իրավիճակի: Այսինքն՝ պայմանավորված նրանով, թե յուրաքանչյուր փուլում ինչպիսի պատրաստություն կունենա Ադրբեջանը սահմանային տարբեր հատվածներում, դա վերածվելու է ճնշման գործիքների՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի, որի նպատակը տարբեր հարցերի շուրջ իր համար ցանկալի զիջումների հասնելն է»:
Մարտի 4-ին «Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն էր տարածել, որում Հայաստանում գործող հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարներն իրենց խորը մտահոգությունն էին հայտնում ՀՀ Առողջապահության նախարարության կողմից նոր սահմանափակումների հնարավոր ներմուծման կապակցությամբ:
Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն, մարտի 5-ին դասական աճուրդի կարգով, վաճառքի է ներկայացրել բարձր դասի պետական ծառայողական ավտոմեքենաներ ընդհանուր առմամբ 9 լոտ՝ 150 միլիոն ՀՀ դրամ մեկնարկային արժեքով:
168.am-ի խնդրանքով Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, թե՝ «Վանեցյանը հայտարարեց, որ, եթե ինքն իշխանություն լինի, երկու օրում հարցը կլուծի, բայց ես կարծում եմ, որ պարոն Վանեցյանն ազնիվ չէր, որովհետև գերիների հարցը երկու օրվա լուծելիք չէ, մենք նույնիսկ ունենք խնդիրներ դեռ առաջին պատերազմից սկսած:
Ադրբեջանում նշանակվել են երկրում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության նոր փոխնախագահները: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Հայաստանում օրեր առաջ վայրէջք կատարած իրանական «Ֆարս Էյր Քեշմ» ընկերության օդանավը գտնվում է միջազգային սանկցիաների տակ։