
«Ես կնախընտրեի Չեմպիոնների լիգայում 6-8 գոլ բաց չթողնող դարպասապահին»․ Լեմանը՝ Տեր Շտեգենի մասին

Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանն անդրադարձել է դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին («Բարսելոնա»)՝ ազգային հավաքականում խաղալու համատեքստում:
– Տեր Շտեգենը պետք է լինի՞ ազգային հավաքականի հիմնական դարպասապահը:
– Նա անհաջողակ էր, վերջին տարիներին Չեմպիոնների լիգայում երբեմն բաց էր թողնում 6, 7, 8 գնդակ: Սա հաստատ լավ չէ:
Ես կնախընտրեի մի դարպասապահի, ով Չեմպիոնների լիգայում այդքան գնդակ չի ընդունում:
Սիրարփի Աղաբաբյան