Երևանցիները բացասական են գնահատում ոստիկանության պետ Վահե Ղազարյանի աշխատանքը

«Վերջին երկու ամսվա ընթացքում ընդդիմադիր գործիչներն իրականացնում են բողոքի ակցիաներ, ցույցեր, գնահատեք ՀՀ Ոստիկանության աշխատանքն այդ ակցիաների, ցույցերի ընթացքում»,- սա Երևանում 2021թ. հունվարի 12-17-ն իրականացված «Երևանցիները Երևանի մասին» կամ «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության հարցումներից մեկն էր:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը տեղեկացրեց, որ այս հարցին ի պատասխան՝ քաղաքացիների 21.9 տոկոսը լիովին դրական է գնահատել ոստիկանության աշխատանքը, ավելի շուտ դրական՝ 19.6 տոկոսը, ավելի շուտ՝ բացասական՝ 23.4 տոկոսը, և ընդհանրապես բացասական՝ 23.6 տոկոսը: 11.5 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին:

«Այստեղ մենք տեսնում ենք, որ բացասական տիրույթում գնահատականները որոշ չափով ավել են դրականներից»,- հավելեց Ա. Նավասարդյանը:

Անդրադառնալով հարցվածների կողմից Պետական պահպանության ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցների՝ հրեշտակների աշխատանքին տրված գնահատականներին՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրենը տեղեկացրեց, որ լիովին դրական գնահատել է՝ հարցվածների 20.9, ավելի շուտ դրական՝ 31.3 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 8.9 տոկոսը, և ընդհանրապես բացասական՝ 10 տոկոսը:

«Եվ վերջում մենք խնդրել ենք գնահատել Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի աշխատանքը՝ մեկից հինգ բալանոց սանդղակով, և Վահե Ղազարյանը ևս ստացել է բացասական գնահատական՝ 2.6 բալ»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031