Բաժիններ՝

Օլիմպիական խաղերի երկրպագուների ներկայության մասին որոշումը կկայացվի առաջիկա երկու ամիսների ընթացքում․ ՀԱՕԿ

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի երկրպագուների ներկայության մասին որոշումը կկայացվի առաջիկա երկու ամիսների ընթացքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Տոկիո -2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորիի խոսքով, աշխարհում մտահոգիչ է կորոնավիրուսի նոր տեսակների տարածումը: Ճապոնիայի մայրաքաղաքում տարեսկզբին արտակարգ դրություն էր հայտարարվել  վարակվածների թվի աճը զսպելու համար: Ծագող արևի երկրի սպորտային իշխանությունները առայժմ սպասում են համավարակի իրավիճակի բարելավմանը: Եվ դրանից հետո միայն, փետրվար – մարտ ընկած ժամանակահատվածում դժվարին որոշում  պետք է կայացնել , թե ինչ ձևաչափով  է  անցկացվելու մարզահանդեսը: 

Օլիմպիական ավանի  ղեկավար Սաբուրո Կավաբուչին  կարծում է, որ առանց հանդիսատեսի մրցումների  անցկացումը նման կլինի ճաշ եփել առանց համեմունքի: 

Այնուամենայնիվ, երկրում  իրավիճակի վատթարացման պատճառով   ծրագրերը կարող են փոխվել, եթե միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի մարզական իշխանությունները նոր ելք չգտնեն: Խնդրի մասնակի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել մարզիկների և պատվիրակությունների անդամների պարտադիր պատվաստումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս