Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։
Արցախյան պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների ֆոնին մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի բազմականգառ այցը տարածաշրջան: Ավելի վաղ Զարիֆը նշել էր, որ մտադիր է այցելել այն երկրներ, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել:
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեն մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանի միջնորդությունը։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 18 241-ով, դա նավազգույնն է հոկտեմբերի 31-ից ի վեր:
2016 թվականին թիմը Լա լիգայում հաղթեց 6 արտագնա խաղում:
Ի՞նչ գրություններ է ուղարկել ՇՄ նախարարությունը միջազգային գործընկերներին. մեկնաբանում է նախարարը
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ձևի և լսարանների անվանափոխությունների վերաբերյալ հարցեր:
Տարածաշրջանային այցի շրջանակներում հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյանը տարեվերջին գրություն էր ուղարկել Կառավարություն՝ խնդրելով տրամադրել փաստաթղթեր, կոորդինատներ, նկարներ, ինչ-որ հիմնավորում, թե ո՞րն է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը: Նաև հարցման մեջ եղել է, թե ո՞ր թվականի քարտեզով է իրականացվելու սահմանազատումը:
Բուխարեստում 2021թ. հունվարի 18-25-ը տեղի ունեցավ ամենամյա էկումենիկ աղոթք՝ «Աղոթքի շաբաթ քրիստոնյաների միասնության համար» վերտառությամբ: Որպես կարգախոս և նշանաբան այս տարի ընտրված էր Սուրբգրային հետևյալ համարը. «Մնացեք Իմ սիրո մեջ. Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհ. 15. 5-9):
Ֆրանսիական Le Monde պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռք բերած ժողովրդականությանը:
Գաղտնիք չէ, որ որպես փոքր ժողովուրդ, որը շրջապատված է թշնամիներով, հայերն իրենց գոյատևման հույսը տարբեր դարերում կապել են ռուս ժողովրդի ու նրա ղեկավարության հետ։ Եվ դա շատ հաճախ դրսևորվել է տվյալ ժամանակի ղեկավարությանը բաց նամակ գրելով։
Առողջապահության կազմակերպիչ, «COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը, որ հետևում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրմանը, փորձարկմանը, դրանց մասին հոդվածներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում վստահեցրեց՝ ռուսական «Sputnik V» պատվաստանյութը դեռևս ամենաանվտանգն է, մինչդեռ մեր Առողջապահության նախարարությունը «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» կայացրած որոշման համաձայն ՝ ձեռք կբերի Միացյալ Թագավորության «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը:
«Այս պահին Էկոտուրիզմի բաղադրիչի ներդրման նախագիծ ենք իրականացնում Խոսրովի արգելոցում». ՇՄ նախարար
Միջազգային օլիմպիական կոմիտեն չի պատրաստվում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Տոկիոյից Ֆլորիդա տեղափոխել:
Հունվարի 25-ին և 26-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակում մեծ դեր է խաղացել արբանյակների օգտագործման գործոնը:
Գարդասիլի չափաբաժինը սպառել են, 15.000 մարդու կարողացել են պատվաստել. Գրիգորյան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները կվերածվեն փոխգործակցության և համագործակցության:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին «Վերին Լարս» անցակետը բաց է, բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ իշխանություններն այսօր երկրում առաջացած բոլոր խնդիրները թողած՝ ինչ-որ գործընթացներ են տանում, որոնք միտված են իրենց վերարտադրությանը։
«Առերևույթ չարաշահումների ու խախտումների փաստերով քրեական գործ է հարուցվել». Ռոմանոս Մելիքյանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դայմսի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր անցաթուղթ էր հատկացրել «Yerevan Today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանին, որին անհայտ պատճառներով ԱԺ-ն այս տարի չէր հավատարմագրել։ Սակայն լրագրողին անվտանգության աշխատակիցները թույլ չէին տվել մտել ԱԺ շենք, միջամտել էր նույնիսկ Արման Աբովյանը, սակայն ապարդյուն։
Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Այս մասին գրառում է արել իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը։ Նա հայտնի է թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով։
Երեկ՝ ս.թ. հունվարի 25-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում վերջիններիս հասցեին վիրավորանք և զրպարտություն պարունակող գրառում էր տեղադրել։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Սերգեյ Լավրովը այս մասին նշել է հանդիպմանը հաջորդած ասուլիսին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հունվարի 26-ին, հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
«Պատերազմի հետևանքով Արցախի գյուղատնտեսությունը լուրջ կորուստներ ունեցավ՝ 80-100 միլիոն ԱՄՆ դոլարի: Մոտ 3000 հեկտար այգի ենք կորցրել, մոտ 50.000 հա ցորենի ցանքատարածություն, 200 հա սոխի ցանքատարածություն»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: