
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի և ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դայմսի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Այս մասին Ռուբինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօր Ստրասբուրգում հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։ Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում»,- գրել է Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ հանդիպումների ընթացքում խոսել են նաև ԵԽ և ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին։