ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն պաշտոնաթողության դիմում է ներկայացրել նախագահ Սերջո Մատարելլային, պետության ղեկավարը նրան առաջարկել է շարունակել պարտականությունների կատարումը։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` դադարեցվել են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Գագիկ Մանոյանի լիազորությունները:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզապես ձեր իմացության համար տեղեկացնեմ, որ վերջին 10 օրվա ընթացքում 2 անգամ հրավիրվել եմ Երևանի Քննչական կոմիտե, երկու տարբեր անհեթեթ գործերով հերթական հարցաքննությունների»:
Աներևակայելի է, թե ինչը կարող էր գործարար աշխարհում ու կյանքում էական հաջողությունների հասած Գուրգեն Արսենյանին ստիպել դառնալ Նիկոլի նման ձախողակ-դավաճանի հաճախորդը: Ընդ որում ոչ թե 2018 թ. «փրկիչ» Նիկոլի, ումից շատ լավատեսներ կամ անտեղյակներ «Նոր Հայաստան» էին սպասում, այլ հազարավոր երեխաների արյամբ իր ձեռքերը լվացած ու Արցախը հանձնած, մեր պետականությունը կազմաքանդող այսօրվա Նիկոլի:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել կարագի իրացման մանրածախ գնի բարձրացում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում։ Մասնավորապես՝ «Նոր Զելանդիա» 82,9% յուղայնությամբ կարագի գինը բարձրացել է շուրջ 6 %-ով՝ 3 610 դրամից հասնելով 3 830 դրամի, իսկ «Անքոր» 82,9% յուղայնությամբ կարագի գինը՝ շուրջ 0,5 %-ով՝ 4 440 դրամից հասնելով 4 460 դրամի:
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը հունվարի 27-ին ժամանելու է Երևան: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով:
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ մեծ տոնական հանդիսավոր միջոցառումներ չեն անցկացվի:
Իրանի իշխանությունները լրտեսության կասկածանքով կալանավորել են ԱՄՆ-ի եւ Իրանի քաղաքացու։ Այդ մասին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«Եթե անգամ նահանջեն վարակման թվերը, ապա բուն հիվանդությունը, որպես այդպիսին, չի նահանջելու: Օր օրի ի հայտ են գալիս ապացուցողական փաստեր և հոդվածներ, որ, օրինակ, կորոնավիրուսը երկրորդային կերպով ախտահարում է երիկամները, շատ հիվանդներ երիկամային անբավարարություն են ունենում վարակը տանելուց 3-4 ամիս հետո և մահանում են, շատ մարդիկ ունենում են անպտղություն, կորոնավիրուսը բացասաբար ազդում է տղամարդու պտղաբերության վրա, էլ չեմ ասում՝ թոքերի, անոթների և իմունային պատասխանի վրա առհասարակ, դա արդեն ապացուցված փաստ է»,- ասաց Գրիգորյանը:
«Ներդրումների մասին մոռացեք, մարդիկ չեն վստահում այս իշխանություններին». Բերբերյան
Գևորգ Գրիգորյանը՝ հունվարի 28-ին մեծ հայահավաքի, Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածի» մասին.ՈւՂԻՂ
Կառավարության հրաժարականի դեպքում ո՞ր կուսակցության կողմից եք առաջադրվելու. Արարատի քաղաքապետի հարցը։
Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալու ներկայիս ակումբից:
Ռոմանոս Պետրոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից հողը գնացել է, նա չգնալ չի կարող. Մանթաշյան
Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հունվարի 22-26-ը գործուղել էր Իրան, որի շրջանակում Քերոբյանը, մասնավորապես, հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի, Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների, Կենտրոնական բանկի նախագահի հետ և այլն: Իրանական գլխավոր լրատվական գործակալությունները, սակայն, ՀՀ նախարարի այցը և դրան առնչվող տեղեկությունները համարել են երկրորդական, երրորդական կարգի լուրեր:
Ասում էի՝ մի՛ թողեք՝ Արայիկ Հարությունյանը սրա հրամանները կատարի,և Արցախը կորցնի ինքնուրույնությունը:
Ցույց տվեք ճանապարհ, որ Ձեր հետևից քայլողները շատանան. Ուրցաձոր համայնքի ղեկավարը՝ Վազգեն Մանուկյանին
«Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է խորհրդարանը լուծարելու հարցը՝ ՈւՂԻՂ
էս ամեն ինչը դավաճանությա՞ն արդյունք է, թե՞ ամբարտավանության. Սուրենավանի բնակիչը՝ Վազգեն Մանուկյանին:
«Տիկին Մակունցը լա՞վ մշակույթի նախարար էր, ոչ, իսկ ինչո՞ւ պետք է լավ դեսպան լինի»
Արարատցիների հետ հանդիպման ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ պատերազմին ու այդ պատերազմում մեր պարտության պատճառներին. «Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք պատրաստվում էինք պարտվելու:
«Ինքն ակնհայտ սահմանադրական հանցագործության դրդեց խորհրդարանական մեծամասնությանը, որովհետև մարդուն իր խոսքի համար (հանձնաժողովի նախագահ) պաշտոնանկ չեն անում։ ԱԺ կանոնակարգով և սահմանադրությամբ նման նորմ նախատեսված չէ, և ես ուզում եմ հավատալ, որ Սահմանադրական դատարանի անդամները չեն ենթարկվի Նիկոլ Փաշինյանի շանտաժին, որովհետև մենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ դիմել ենք ՍԴ. վստահ եմ, որ այդ դատը ես շահելու եմ։ Ես ուզում եմ հավատալ, որ ՍԴ բոլոր անդամներն այդուհանդերձ պրոֆեսիոնալ դատավորներ են, սահմանադրագետներ, և Նիկոլ Փաշինյանը նրանցից որևէ մեկի վրա չի կարող որևէ ճնշում ունենալ։ Չեմ հավատում, որ հնարավոր է ճնշել Հրայր Թովմասյանին, Վահե Գրիգորյանին, Արևիկ Պետրոսյանին, Արմեն Դիլանյանին և մյուս բոլորին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Հրաչ Բերբերյանը՝ թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրման մասին.Ուղիղ
ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան և Հայաստան տարածաշրջանային այց է կատարում, որպեսզի աշխատանքներ տարվեն այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության մեջ:
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը տնային պայմաններում:
Mediaport-ի տեղեկություններով՝ Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը, որը Եվրոպայում ՀՀ դեսպան եղած ժամանակ աչքի է ընկել արևմտյան հատուկ ծառայությունների հետ սերտ կապերով, վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել ռուսական շրջանակների հետ, այդ թվում՝ դիվանագիտական և ոչ միայն