Նախապատրաստական շրջանում Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի։
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Մեխանիկական սահմանազատման հետևանքով խախտվել է նաև ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքը: Այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը: Ըստ նրա հավաստիացումների՝ քաղաքացիները ոչ միայն զրկվել են իրենց սեփական ապրուստը հոգալու հնարավորությունից ու կանգնել են լուրջ խնդիրների առաջ, այլև զրկվել են տնտեսական գործունեություն, այլ կերպ ասած՝ բիզնես գործունեություն ծավալելու իրավունքից:
«Նույն հաջողությամբ պետք է դատվեն էն մարդիկ, ովքեր էդ ծնողին հասցրել են էդ վիճակին». Արսեն Ղուկասյան
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն է տրամադրել Մոսկվայից Երևան նախատեսված չարտերային չվերթների առնչությամբ:
Հայաստանը ներկայացնող ձյուդոիստները 2021 թվականի առաջին մեկնարկը կունենան Իսրայելի միջազգային մրցաշարում:
Քաղաքագետն անձամբ ամբողջովին վստահ չէ, որ բոլոր կումունիկացիաները բացվելու են՝ չնայած ավելի շատ հավանական է, որ կբացվեն, քանի որ տարածաշրջանային ընդհանուր վիճակը հենց դա է հուշում։ Այդուհանդերձ՝ կոմունիկացիաների բացվելը Հայաստանի ու Ադրբեջանի համար տարբեր նշանակություն ունի։ Ադրբեջանի դեպքում դրանց բացվելն անվտանգային սպառնալիքներ չի հարուցում, իսկ Հայաստանի դեպքում՝ հակառակը։
Ընտանիքը հապճեպ Հայաստան է տեղափոխվել Շուշիից՝ առանց անգամ անհրաժեշտ իրերը վերցնելու հնարավորության և այն հույսով, որ պատերազմն ավարտվելուն պես նորից հետ են վերադառնալու Շուշի՝ իրենց նոր գնված տուն, ու ապրելու առաջվա պես։
4-րդ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկի հետ հունվարի 11-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։
«Արցախում հանդիպել եմ զինվորների ծնողների հետ, որոնք համարվում են անհայտ կորած, մարդիկ, օրինակ, հստակ տվյալներով ասում էին, որ տվյալներ կան, որ սառնարաններում էլ դիակներ կան, այս փոխանակման խնդիրն էլ կա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Հունվարի 11-ին 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը: Նրանք քննարկել էին տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրը:
Կադրեր՝ բետոնե բաժանումներից
Հունվարի 12-ին մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 80-ամյակն է։
«Առաջինը` Նիկոլ Փաշինյանը հեռանում է, ձևավորվում է նոր իշխանություն, նոր բանակցողներ, և փորձ է արվում Ադրբեջանի, Ռուսաստանի հետ որոշակի համաձայնությունների հասնել: Հայաստանի մեջքն այնպես է ջարդվել, ու Հայաստանն այնպիսի հոգեվիճակում է հայտնվել, որ չի կարող շատ բան անել: Պետք է փորձենք լավ աշխատել, խաղաղ ժամանակն օգտագործել ու զրո վերջնարդյունքով խաղը փոխել, եթե միջնորդ պետությունը և հակառակորդ Ադրբեջանը իրենց շարունակեն պահել այնպես, ինչպես տավուշյան արկածախնդրությունից հետո իրեն պահում էր Նիկոլ Փաշինյանը՝ ստորացնելով կամ փորձելով ստորացնել Ալիևին, որի դեմքին երեկ չէր կարողանում նայել»,- նշեց վերլուծաբանը:
Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Կադրեր` Շուռնուխից ու Որոտանից
«Կարծում եմ՝ Մոսկվայում հայկական օրակարգը տապալվել է, և հայկական օրակարգով հարց չի քննարկվել։ Եթե անգամ դիտարկենք ըստ ադրբեջանական հայտարարությունների առ այն, որ 62 ռազմագերիներին իրենք չեն համարում ռազմագերի, հետևաբար՝ Ժնևյան կոնվենցիայից ուզում են դուրս դնել ու քրեական գործերով դատել նրանց։ Բայց երեկ Մոսկվայում գոնե մնացյալ ռազմագերիների հարցում պետք է լիներ համաձայնություն։ Ադրբեջանից արդեն կոմիսիաներ են գալիս ու գնում երկաթգծի հետ կապված։ Կրկնում եմ՝ թշնամու օրակարգը ճշգրտորեն իրականացվում է, հայկական օրակարգը չի իրականացվում, քանի որ պարտության սիմվոլը շարունակում է գնալ ու խոսել»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով հունվարի 11-ին և 12-ի առավոտյան պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ:
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոսկովյան հանդիպումը կարևոր դիվանագիտական ձեռքբերում որակելը նույնն է, ինչ պատերազմը կարևոր ռազմական ձեռքբերում որակելը: Երկու դեպքում էլ մենք որևէ բան չենք ստացել՝ միայն հանձնել ենք ու կորցրել: Կորցրել ենք ոչ միայն հայրենիքի կեսը, այլև հույս, ապագա, պետականություն, սուբյեկտայնություն և հեղինակություն: Մնացածը լոլո է»:
«Ես ասում եմ՝ դարպասները կվերանորոգեմ, իսկ դու՞ք ինչ եք անելու: Ինչո՞ւ է ինքը հասել այդ վիճակին: Հիմա իրավիճակն այնպես է, որ այս պահին ապակի՞ն է խնդիրը, թե՞ երեխան: Ամեն ծնող մի ձև է տանում, ոչ ոք չի կարող պատկերացնել՝ ով ինչ կանի: Պետք ա մարդկանց կոնկրետ պատասխան տալ, ոչ թե ուղարկել այս ու այն կողմ, էս հասցեով գնա, էն հասցեով գնա, նկար տար, չգիտեմ՝ ինչ տար…», – ասաց անհետ կորածի հարազատը:
«Հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանի գործողությունները դիտարկել տրամանաբանության և ադեկվատության ծիրի մեջ, դա անիմաստ է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երեկ տեղի ունեցած հանդիպմանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանին:
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարը, որի շրջանակներում անցկացվում են 9 մրցաշարեր:
Ցավում եմ, որ հայկական կողմը չի գիտակցում, որ մեր շահերի համար նոր մոտեցումներ են պետք. Թևան Պողոսյան
«Երբ դու կապիտուլացվում ես, ոչինչ չես կարող բանակցել». Թաթուլ Հակոբյան
«Բա էդ բավարար չի՞: Հիմա, ասենք, կին ու երեխա անցնում են՝ մեր հայրենակիցներ, ասենք՝ իրենց պապիկի հետ, մեկ էլ տեսնում են՝ ադրբեջանցի զինվորականները զենքով կանգնած են, դա Ձեզ համար բավարար չի՞ սադրանք համարելը: Ինձ համար բավարար է, անգամ, եթե իրենք բերել են, իրենց «Բարի գալուստ» գրառումով ցուցանակը դրել են: Ինչի՞ են բերել՝ «Բարի գալուստ, Ադրբեջան» դրել, մի հատ էլ Հայաստանի տարածքը՝ Զանգեզուրի մասերը ներկայացրել են Ադրբեջան: Դա է անգամ սադրանք:
Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքը. ՈւՂԻՂ
Փաշինյանը Մոսկվայում ինչ-որ բանի հասնելու հնարավորություն, ըստ էության, չուներ. Ալեքսանդր Իսկանդարյան