Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է պաշտպան Սերխիո Ռամոսի ապագայի մասին մադրիդյան ակումբում:
«Ադրբեջանը գերիներին պահում է՝ որպես ճնշման լծակ, ու չի բացառվում, որ հեռուն գնացող նպատակներ ունի՝ կապված սահմանների դեմարկացիայի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով նախօրեին Կրեմլում Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունների արդյունքներին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ բացի դավաճաններից՝ պատրաստ է երկխոսություն սկսել ընդդիմության հետ:
Հունվարի 8-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները թմրանյութերի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Թեև այն, ինչ արձանագրեցին ոստիկանները դժվար է հերթական անվանել…
«Ինձ համար վաղուց պարզ էր, որ հունվարի 11-ի հանդիպումը շատ վատ վերջաբան պետք է ունենա մեզ համար, որքան էլ զարմանալի թվա, պետք է ասեմ, որ իմ սպասելիքների չափ վատ չանցավ». 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած եռակողմ հանդիպմանը:
«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան 2020 թվականի դեկտեմբերին Երգչախմբային արվեստի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպել էր համերգ, որը նվիրել էր Արցախյան պատերազմի հերոսներին:
«Սա արդեն երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է՝ Մովսես Հակոբյանից և Օնիկ Գասպարյանից հետո, ով լույս է սփռում պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի գործողությունների վրա: Պետք է հիշել ենթատեքստը: Հոկտեմբերի 20-ը պատերազմի մեջտեղն էր, մենք կրել էինք ծանր կորուստներ, սակայն հոկտեմբերի 20-ին ստորագրված խաղաղությունը կլիներ պարտության, բայց ոչ կապիտուլյացիայի խաղաղություն»,- գրել է Միքայել Մինասյանը:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն այս տարվա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի առաջին համերգը կնվիրի հայ երաժիշտների լավագույն բարեկամ Ռուբեն Բաբայանի հիշատակին:
«Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է կրկին վերադառնալ կատալոնական ակումբ:
«Տարեվերջին կրկին գրություն եմ ուղարկել Կառավարություն, և իմ մատնանշած կետերի հիմքում սա էր՝ քանի որ Կառավարության ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ Հայաստանի պետական, միջազգայնորեն ճանաչված սահմաններից ոչ մի զիջում չի արվելու, խնդրել եմ տրամադրել փաստաթղթեր, կոորդինատներ, նկարներ, ինչ-որ հիմնավորում, թե ո՞րն է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը, որպեսզի մենք էլ կարողանանք հասկանալ, թե սահմանը որտեղո՞վ է անցնում: Նաև հարցման մեջ եղել է, թե ո՞ր թվականի քարտեզով է իրականացվելու սահմանազատումը: Դեռևս պատասխանելու օրենքով սահմանված ժամկետը չի լրացել, հույս ունեմ, որ կարձագանքեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շահեն Շահինյանը:
ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:
Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 3-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մարտունու ավտոկայարանի տարածքից բերման են ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու:
Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (04.01.2021թ.) համեմատ, արձանագրվել է 17 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 12 գնաճ և 5 գնանկում:
«Տոյոտա Երևան» ընկերությունը համարվում է հայկական շուկայի խոշորագույն ավտոդիլերը և TOYOTA և LEXUS ապրանքանիշերի ավտոմեքենաների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է ավտոմեքենաների և պահեստամասերի, ինչպես նաև ներմուծված ապրանքանիշերի ավտոմեքենաների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկմամբ:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Պավել Ստեպանեցը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2011 թվականին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն իր 1 զինվորին փոխանակեց տարբեր տարիների ընթացքում դատապարտված պաղեստինցի 477 զինյալի հետ…
Պատերազմից հետո տեղի ունեցող բազմաթիվ քաղաքական իրադարձությունների, սահմանազատման ցավոտ որոշումների վերաբերյալ տարակուսելի էր Երկրապահ կամավորականների միության դրսևորած ընդգծված չեզոքությունն ու նրա առաջնորդ Սասուն Միքայելյանի լռությունը: Երկրի պաշտպանության հարցերում երբեմնի գերակտիվություն ցուցաբերող միությունը կարծեք այս պահին ընդհատակում է:
«Այսօր ամենավտանգավորը նրանք են, որոնք արդարացնում են այս անմեղսունակի արածները։ Ներկա ու նախկին են անում, դուք նախկինների եղունգն արժե՞ք։ Բոլոր նախկիները՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ մինչև Սերժ Սարգսյան, թուրքին հաղթել են։ Այդ մեղսունակը մայիսի 9-ին ո՞ւր է գնալու, մեր ամբողջ պետության երազանքը Շուշիի ազատագրումն է եղել, մայիսի 9-ին ի՞նչ է տոնելու։ Հայ ժողովուրդը հասկանում է՝ մենք ինչ օրեր ենք ապրում, ու դեռ նախկին ու ներկա է անում, մեկն ասում է՝ Վազգեն Մանուկյանի պրիչոսկեն դուրը չի գալիս, մյուսը՝ Գեղամ Մանուկյանի ելույթը, մյուսի համար՝ միտինգում Շարմազանովի ներկայությունը, Աշոտյանի հարցազրույցը։ Մենք սրան ժառանգել ենք եռատոն, ինքը բանակը սարքեց էռատո ու կզեց թուրքի առաջ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:
Ութսունհինգ տարեկանում մահացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը:
Իրանական ռազմածովային ուժերը Օմանի ծոցում ձեռնամուխ են եղել հրթիռային վարժանքների:
Բավական ժամանակ է, ինչ ՀՀ պաշտպանության նախարարը որևէ տեղակալ չուներ: Իսկ երեկ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախկին ոստիկանապետը՝ Արման Սարգսյանը, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:
Պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին, տեղեկացրեց, որ այսօր առավոտյան, բացի մարմինների որոնողական խմբերից, 2 խումբ էլ պետք է գնար ողջերի որոնողական աշխատանքներ իրականացնելու, սակայն վերջիններին թույլ չեն տվել՝ պատճառաբանելով տեղանքում առկա մառախուղը:
Գյումրիում վեց տարի սպանված Ավետիսյանների ժառանգները պահանջում են քրեական գործի վերաբացում, խնդրում ֆինանսական աջակցություն՝ բնակարանի վերանորոգման եւ քննությունը ՄԻԵԴ տեղափոխելու համար։
Հունվարի 9-ին, ժամը 12.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «ԲՄՎ» և «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132-ի» 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով հունվարի 11-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ավտոմրցաշարի աշխարհի առաջնություն Formula-1-ի տարվա առաջին Գրան Պրին կանցկացվի Բահրեյնում:
Վաշինգտոնի քաղաքագլուխ Մուրիել Բաուզերը հարեւան Մերիլենդի եւ Վիրջինիայի նահանգների ղեկավարների հետ համատեղ հայտարարության մեջ հորդորել է ամերիկացիներին՝ երկրի մայրաքաղաք չայցելել ընտրված նախագահ Ջո Բայդենի պաշտոնակալության օրը, այլ դրա փոխարեն արարողությունը դիտել առցանց։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը նամակ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է խաղատների և առցանց խաղերի կազմակերպիչների գործունեության նկատմամբ հսկողության գործիքները:
Հունվարի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: