Բաժիններ՝

Ձյուդոիստները կմասնակցեն Թել Ավիվի միջազգային մրցաշարին

Հայաստանը ներկայացնող ձյուդոիստները 2021 թվականի առաջին մեկնարկը կունենան Իսրայելի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ծաղկաձորում հունվարի 15-ից 14 օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն 16 ձյուդոիստները։ Հավաքի ընթացքում շեշտը կդրվի ֆիզիկական պատրաստվածության վրա: Հավաքականի մի քանի անդամներ տարին կմեկնարկեն միջազգային մրցաշարով, որը կմեկնարկի փետրվարի 18-ից Թել Ավիվ քաղաքում: Դեռևս մասնակիցների անունները հայտնի չեն:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031