Բաժիններ՝

Հովիկ Հայրապետյանը շարունակում է գլխավորել Մարգարյանի հուշամրցաշարի մրցաշարային աղյուսակը

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարը, որի շրջանակներում անցկացվում են 9 մրցաշարեր:

Գլխավոր՝ շրջանային միջազգային մրցաշարում կայացավ 3-րդ տուրը, որում մրցաշարի միանձնյա առաջատար, Արցախը ներկայացնող գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը տոնեց 3-րդ հաղթանակը։

Տուրում հաղթանակներ տոնեցին նաև Աննա Սարգսյանը, Ռուդիկ Մակարյանը և Լևոն Բաբուջյանը։ Միակ ոչ-ոքին գրանցվեց Դենիս Լազավիկ – Սերգեյ Լոբանով պարտիայում։

Մրցաշարային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ Հովիկ Հայրապետյանը: Մինչև 8, 10, 12, 14 և 18 տարիքային խմբերում անցկացվող մրցաշարերում կայացան 2-րդ տուրի պարտիաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031