Ստեփանակերտում 17 ապրանքատեսակի գներն աճել են, 5-ինը՝ նվազել
Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (04.01.2021թ.) համեմատ, արձանագրվել է 17 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 12 գնաճ և 5 գնանկում:
«Հանձնաժողովի աշխատակազմի մասնագետների կողմից այս տարվա հունվարի 11-ին իրականացրած դիտանցման արդյունքում արձանագրվել է, որ մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է սոխ 1կիլոգրամը` 50 դրամով (25%), կաթնաշոռ՝ 100գրամը` 11 դրամով (6.0%), կաթ 1լիտրը` 19 դրամով (5.6%), բժշկական ձեռնոց զույգը` 3 դրամով (5%), վարունգ 1կգ` 50 դրամով (5%), թթվասեր 200 գր` 11 դրամով (4.5%), մածուն 500գր` 10 դրամով (4.1%), ոսպ 1կգ` 26 դրամով (4.5%), շաքարավազ 1կգ` 4դրամով (1.0%), պանիր «Չանախ» 1կգ` 21 դրամով (1%), թեյ 100 գր` 4 դրամով (0,5%), ալյուր 1կգ` 1 դրամով (0,3%) ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ` 100 դրամով (12.5%), մակարոն 400 գր` 5 դրամով (2.1%), բրինձ սպիտակ երկարահատիկ 1 կգ` 6 դրամով (1.2%), ձու 1 հատ` 1 դրամով (1.2%), կարագ 200 գրամ` 9 դրամով (0.9%) ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ առկա են գնաճի դեպքում` կաթնամթերքի շրջանառության ոլորտում («Կաթ», «Թթվասեր», «Կաթնաշոռ», «Մածուն»), իսկ գնանկման դեպքում` «Ադամաթուզ» և «Հավի ձու» ապրանքային շուկաներում:
Նշված փոփոխությունների գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով հանձնաժողովը իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ»,-նշված է հաղորդագրության մեջ: