
Վալդեսը կարող է կրկին վերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է կրկին վերադառնալ կատալոնական ակումբ: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն:
Ըստ պարբերականի, եթե «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնում ընտրվի Ժուան Լապորտան, ապա վերջինս ցանկանում է կրկին կատալոնական ակումբում տեսնել Վալդեսին: Լապորտան և Վալդեսը մտերիմ են:
Վալդեսը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան եզրափակեց 2017 թվականին: 2019 թվականին նա մարզում էր «Բարսելոնա»-ի երիտասարդական թիմը, որտեղ աշխատեց միայն երեք ամիս և հեռացավ թիմից տարաձայնությունների պատճառով: