Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը
Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը․ ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի և կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։
Խաչի օծման և տեղադրման արարողությունը կարելի է դիտել ժամը 19:00-ին՝
– Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝ էջերում,
– «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով, նաև էջերում: