Բաժիններ՝

Կադաստրի կոմիտեի աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

168.am-ի տեղեկություններով՝ Կադաստրի կոմիտեի և կոմիտեի սպասարկման մի քանի գրասենյակների աշխատակիցների մոտ արձանագրվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր:

Տեղեկությունը 168.am-ի հետ զրուցում հաստատեց կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության բաժնի աշխատակից Մարինե Սադյանը.

«Մեկական դեպք ունեցել ենք «Կենտրոն», «Արմավիր» և «Արտաշատ» սպասարկման գրասենյակներում, և ևս երեք հոգի՝ կոմիտեում, որոնք դեռևս մարտ ամսից հեռահար են աշխատում»:

Նա հավելեց՝ գրասենյակներում աշխատակիցները սպասարկել են հերթափոխով, և որ պահին արձանագրվել են դեպքերը, գրասենյակները փակվել են.

«Գրասենյակները բացվել են այն ժամանակ, երբ արդեն նաև համապատասխան բժշկական սահմանն անցել է՝ 14 օրը»: Մեր զրուցակիցը նաև վստահեցրեց, որ գրասենյակներում և Կոմիտեում, ըստ անհրաժեշտության՝ իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս