Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում:
Քամիները շատ են փչելու և տարբեր կողմից, բայց էլի իմ նշած մարդիկ շարունակելու են մարտնչել հանուն իրավական պետության և ուժեղ Հայաստանի, իսկ դուք շարունակելու եք վիրավորել նրանց ու փառաբանել օրվա իշխանություններին։
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատախազության հայտարարությունից պարզ է դարձել, որ Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը հնարավոր է առհասարակ չի ուսումնասիրվել: Այն, որ Դատախազությունը առհասարակ կողմ չէ այս գործընթացի և որևէ աղերս չունի ՎՀ կարծիքի հետ, բայց իրենց մշտական ոճով՝ մեկնաբանում է այն, ինչպես մեկնաբանում է ՍԴ որոշումները և այլն, ինքնին տարակուսելի է…: Չեմ կարող բացառել, որ նույն խնդիրը որն առկա էր ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի դեպքում (այդ թվում Հայերեն թարգմանության բացակայությունը), առկա է նաև տվյալ դեպքում:
Կատալոնական ակումբն Իսպանիայի առաջնությունում պետք է անցկացնի ինը հանդիպում: Սետյենի թիմն այսօր կխաղա «Սևիլիայի» հետ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։
ԱԺ պաշտոնական կայքէջում հրապարակվել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոնից: Նույն նախագծով՝ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը:
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16 -ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 66 դեպք:
ՄԻՊ խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին նշելով, որ համացանցում արձանագրել է Վարչապետի ընտանիքի՝ այն է երեխաների ու կնոջ վերաբերյալ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն վիրավորանք ու ատելություն սերմանող լուսանկարներ։ Պատգամավորը տեղեկացրել է, որ դա կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանություն և խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հունիսի 19-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Հաստիքային զենքից կրակի վարման անհատական վարժվածության կատարելագործման նպատակով հունիսի 18-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են հրաձգության պարապմունք:
«Դատարանը դեռ չի որոշել, գնացել է որոշելու մինչև կիրակի օրը». ավելի քան 6 ժամ տևած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ներկայացրած միջնորդության քննությունը: Սա այս գործով արդեն երրորդ դատական նիստն էր: Առաջին նիստում փաստաբանները, որոնք նոր էին ընդգրկվել պաշտպանական թիմում, ժամանակ էին խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, երեկ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել, որը մերժվեց: Այսօր խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննության 2-րդ օրն էր: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրված կաշառք տալուն օժանդակելու համար:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական աշխատանքներն անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման և կանխման ուղղությամբ:
Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման գերազանցել է Ֆերենց Պուշկաշին` «արքայական ակումբի» կազմում խփած գոլերի քանակով:
«Ձեզ շատ եմ սիրում, թող Աստված Ձեզ պահապան լինի». այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, որտեղ քննվում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, մի կին լացակումած ԲՀԿ պատգամավորներին խնդրում էր, որ իրեն ընդգրկեն ԲՀԿ-ի շարքերը:
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում հունիսի 19-ին Լիտվայից Հայաստան ժամանեց լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 614 հազարից:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։
«Դատարանի վճիռը կոչված է ապահովելու օրենքի կատարումը, իսկ օրենքով սահմանված ընթացակարգերն իրականացնելը տևում է որոշակի ժամանակահատված։ Հարկ է նշել, որ Պաշտպանության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցների յուրաքանչյուր լումա ունի իր գործառնական նշանակությունը, և նախատեսված է կոնկրետ ծրագրի իրականացման համար, որի մեջ ներառված չեն նախկինում հնարավոր թերացումների, իրավական չկարգավորված հարցերի հետևանքով առաջացած ծախսերը, Ցոլակ Խաչատրյանի և այլ զինծառայողների պահանջմունքների բավարարումը։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Հադրութի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման, իսկ հայտնաբերված օջախներում՝ հակահամաճարակային վերահսկողական միջոցառումները։
ՀԾԿՀ այսօրվա նիստում, գազի սակագների հարցի քննարկման ժամանակ, Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հանձնաժողովից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա այլ տեղից ավելի նպաստավոր գնով գազ ձեռք բերելու հնարավորություն։
Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտիը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարում պատմական իրողություններին, դրանցից բխող զարգացումներին, արդի մարտահրավերներին:
ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել են Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` դեքսամեթազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը: Հաջորդիվ, նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիները ձեռք են բերում դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման:
Քայլ առ քայլ հասունանում է մեկ այլ ծանրակշիռ պրոբլեմ. միջազգային հանրության ընկալումներում Հայաստանը սկսում է պատկերվել այնպես, ինչպես Ադրբեջանը՝ պետություն, որը պատերազմ է հայտարարել ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը։
Այսօր ԶԼՄ-ում տեղեկատվություն հրապարակվեց, որ «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, օրերս որոշում է կայացվել, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու 2021 թվականին առաջադրեն գյումրեցի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին («Սպիտակ արջ»)»:
Հունիսի 19-ին, ժամը 05։30-ին վերսկսվել են Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածի հրդեհաշիջման աշխատանքները։
Մրցակցայկին և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում Արցախն ունի իշխանություն, որն արտահայտում է քաղաքական բարեփոխումների, տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման արցախցիների ձգտումները:
2020 թվականի հունիսի 17-ին «FIP-Փաստերի ստուգման հարթակը», ի թիվս այլ անձանց, անդրադառնալով «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հունիսի 17-ին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած քննարկման ժամանակ այն հայտարարությանը, ըստ որի՝ պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ և չի կարող նորմատիվ իրավական ակտեր կայացնել, կատարել է հետևյալ եզրահանգումը․ «Ռուբեն Մելիքյանի պնդումը, թե Տիգրան Ավինյանը, որպես պարետ, լիազորված չէ նորմատիվ իրավական ակտեր ընդունել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի, պարետը՝ այս դեպքում, փաստացի, փոխվարչապետը, կարող է ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»: