
Բենզեման առաջ է անցել Պուշկաշից «արքայական ակումբի» կազմում խփած գոլերի քանակով

Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման գերազանցել է Ֆերենց Պուշկաշին` «արքայական ակումբի» կազմում խփած գոլերի քանակով:
Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Ռեալ»-ը մրցեց «Վալենսիա»-ի հետ և առավելության հասավ 3:0 հաշվով: «Սերուցքայինների» կազմում դուբլի հեղինակ դարփավ Կարիմ Բենզեման: Վերջինս իր խփած գոլերի քանակը հասցրեց 243-ի և առաջ անցավ Պուշկաշից, որը «Ռեալ»-ի կազմում դարձել է 242 գոլի հեղինակ: