Հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։
Ռուսաստանը և Բելառուսը համաձայնության են եկել գազի գնի հարցում
Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 5-6 աստիճանով, հուլիսի 2-4-ը նույնքան կբարձրանա:
Հիմա հարց. իրենք գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ ծանրագույն հետևանքներ են սպասվում երկրում…թե՞ թքած ունենալով մարդկանց վրա` համառորեն գլորում են երկիրը դեպի անդունդ:
Հուլիսի 1-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։
Շուրջ երկու շաբաթ առաջ մամուլը գրեց, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում աշխատակցին ծեծի էին ենթարկել։
Տեղեկություններ են ստացվել, որ այսօր մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորություն։
2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում մի քանի ժամվա ընթացքում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Սահմանադրության փոփոխությունների նախագծով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնում է ՍԴ դատավոր։
Իսպանիան եւ Պորտուգալիան հուլիսի 1-ին բացում են իրենց ցամաքային սահմանը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էր մարտի կեսերից:
«Հայփոստ» ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր, որն ընկերության ծառայությունների թվայնացման և արդիականացման գործընթացի կարևոր մաս է կազմում:
«Ենթադրում եմ, որ մամուլում շրջանառվող այդ լուրը զուտ իրենց ենթադրությունն է։ Այսօր հուլիսի 1-ն է, իսկ արտակարգ դրության սահմանված ժամկետը լրանում է հուլիսի 14-ին, և դեռևս շատ շուտ է ասելու, թե ինչ է տեղի ունենալու 14-ից հետո։ Սպասենք, քննարկումներն ընթացքի մեջ են, արդյո՞ք կերկարաձգվի, կամ որքա՞ն ժամանակով կերկարաձգվի, եթե նման որոշում կայացվի, հայտնի կլինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Ռումյան Հովսեփյանը հեռացել է ակումբից:
Մոլադովայի նախագահ Իգոր Դոդոնը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը մինչեւ տարեվերջ մոլդովական ապրանքների անմաքս ներկրման ժամկետը երկարացնելու որոշման համար:
Վաղօրոք հայտարարված հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանշենքի պայթեցումը տեխնիկական պատճառներով հետաձգվում է։
Ավստրալիայի իշխանությունները կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով մեկուսացման ռեժիմ են սահմանել Մելբուռնի (Վիկտորիա նահանգի մայրաքաղաք) հյուսիսային արվարձաններում, որտեղ ապրում է մոտավորապես 300 հազար մարդ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ընդունել է ԱՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը՝ նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի շրջանակում տեսակապով զրուցել է Հիմնադրամի շահառու համայքների երեխաների հետ և պատասխանել է հարցերին:
Հիշում եք, չէ՞, ԿԳՄՍ նախարարության ամոթալի պարզաբանումը, թե ՀՊՏՀ-ին առնչվող նախարարի հրամանում ԴՊՐՈՑՆԵՐԻ իրավական ակտով ղեկավարվելու պատճառը աշխատակցի անփութությունն էր՝ այն դեպքում, երբ նախարարի հրամանի ցանկացած նախագիծ մի քանի կարևոր պաշտոնյաների վիզա է ստանում, մինչև նախարարի սեղանին հայտնվելը: Եվ, հավանաբար, հիշում եք նաև զարմանալիորեն լկտի ձևակերպումն առ այն, որ մի հատ էլ բարձրաձայնողներն են մեղավոր, թե բա «շահարկում» են:
Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Էմանուել Մակրոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Չէի ցանկանա անդրադառնալ այս հարցին, բայց մի շարք լրատվամիջոցներ, մեծ հաշվով պարբերաբար չունենալով ծանրակշիռ բովանդակություն, շարունակում են դիմել մանիպուլյացիոն քայլերի: Ֆրանսիայի նախագահի՝ վարչապետին ուղղված հեռագրում […]
2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 16:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ լսել է կրակոցի ձայներ և տեսել է, որ գլխի վնասվածքով մարդ կա ընկած:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, կայացավ ՊՎԾ ղեկավարի լիազորությունները դադարեցրած Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու որոշման դեմ երեխայի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանի բողոքի քննությունը:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է հուլիսի 2-ին նախատեսվող չվերթների մասին:
Հումանիտար ականազերծողների, բժիշկների և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետների 73 հոգուց կազմված 5-րդ խումբը հունիսի 16-ին մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:
Հունիսի 4- Էկոնոմիակայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյան:
Մարդիկ, ովքեր միջազգային կազմակերպությունների հարցումների և հետազոտություններին հղում անելով (իհարկե հղումները համեմելով մանիպուլյատիվ արվեստի կիրառմամբ) մշտապես փորձում էին տպավորություն ստեղծել, որ այդ հարցումները հաստատում են իրենց պնդումները, այսօր լուռ են: Պասիվ են հարցումների հղումներ տեղադրողները, ովքեր հիմա պատգամավորներն են, չեն ներկայացնում այդ հարցումների արդյունքները նաև պսեվդո ՀԿ-ները, որոնք հիմա զբաղված են սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի համար սրտիկներ հավաքելով:
Հոնկոնգի ոստիկանությունը ջրանետեր է կիրառել այն ակտիվիստների նկատմամբ, որոնք բողոքում են ազգային անվտանգության մասին օրենք ընդունելու պատճառով:
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական վեբինարը, որին արդեն ավանդաբար մասնակցում էր «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար եւ Ստեփանակերտից ընտրված պատգամավոր» ներկայացող սուբյեկտը։ Վեբինարի թեման ահաբեկչության դեմ պայքարն էր եւ ադրբեջանցի պատգամավորը ներկայացրեց իրենց կողմից օգտագործվող բոլոր ապատեղեկատվական հնարքները։ Հետո ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջուրյանը եւ արձագանքեց բոլոր մեղադրանքներին։ Ու ես քիչ, թե շատ գոհ կլինեի վեբինարից, եթե մի քանի րոպե հետո ելույթ չունենար ադրբեջանցի երկրորդ պատգամավորը՝ շարունակելով վտանգավոր հիմարություններ ասել հակամարտության մասին։ Երկրորդ ադրբեջանցու զառանցանքը մնաց անպատասխան։
Փաշինյանի վրա դոսյե է հավաքվում, որը իրեն «դեմ են տալու» Արցախի խնդրի ոչ հայանպաստ առաջարկի հետ․ Արմեն Աշոտյան
Հուլիսի 1-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանիցի 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։