Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) ոստիկանության եւ միջազգային գործընկերների հետ համատեղ գտել է կազմակերպված հանցավոր խմբավորման հետքը, որի անդամները հաղորդակցվել եւ իրենց գործունեությունը պլանավորել են EncroChat հաղորդագրությունների փոխանակման պաշտպանված ծառայության միջոցով:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն հավանություն է ֆայն օրինագծին, որը ՉԺՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում Հոնկոնգի անվտանգության մասին օրենքի ընդունման կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին:
Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Զոյա Լազարյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական- Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ապաքինվել է կորոնավիրուսից:
Ամերիկացի մոլեկուլային կենսաբանները հրապարակել են BNT162b1 ՌՆԹ-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 836 հազարը:
ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ ֆրակցիաները միասնական ճակատով հանդես կգան բռնակցման իսրայելական պլաններին հակազդելու համար:
«Էպիկրիզի հիման վրա հանում են մահվան վկայական, դրանից հետո շարունակվում է գրանցումը, հետո արդեն՝ հուղարկավորությունը: Մեզ համար անհրաժեշտ թուղթը, հիմքը էպիկրիզն է, եթե էպիկրիզով գնացին ԶԱԳՍ, մահվան վկայականը հանեցին, մեզ համար բավարար փաստաթուղթ է, հիմք է՝ մահվան վկայականի հիման վրա թույլ տանք հուղարկավորություն անել»,- տեղեկացրեց թաղման բյուրոյի փոխտնօրեն Ա. Կիրակոսյանը:
2020 թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյումրեցի տատիկի դին գտնվեց․․․ Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի։ Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես եւ ենթադրելի էր, անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ եւ տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական հերթական նիստը հետաձգվեց: Ամբաստանյալներից ոչ ոք դատական նիստին ներկա չէր՝ երկրում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված: Հենց այս հիմքով ամբաստանյալների պաշտպանները դատարանին միջնորդեցին հետաձգել նիստը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տարածքի զննությամբ արնանման հետքեր հայտնաբերեցին։
Օգտագործեք նախագահական ինստիտուտն՝ ի շահ ձեզ և պետության: Փորձեք օգտագործել այս ինստիտուտի փոքր, բայց, գուցե, արժեքավոր հնարավորությունը:
Եվրոպական Խորհրդարանը հունիսի 19-ին հաստատեց 2020թ․ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ տարբեր կառույցներին ուղղված հանձնարարականների փաստաթուղթը, որը ԵՄ համար ԱԼԳ գործընկերների հետ հարաբերությունների հետագա զարգացման հստակ քաղաքական ուղենիշներ է սահմանում։
Կարծիքի հաստատման նույն օրը, սակայն, շրջանառության մեջ է դրվում օրենքի նախագիծ, որով նախատեսվում է միանգամից դադարեցնել ՍԴ երեք դատավորների (ովքեր պաշտոնավարել են տասներկու տարի) ու նախագահի լիազորությունները (ՍԴ նախագահն ընտրվել է 2018 թվականին)։ Նշվածին արձագանքում է ՎՀ-ն՝ նշելով, որ ափսոսում է, որ իր կարծիքի հրապարակման օրը շրջանառվել է իր կարծիքին հակասող նախագիծ։
Սպիտակի բժշկական կենտրոնը թթվածնով հագեցած 120 մահճակալով միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին:
Հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել էր այն մասին, որ չեն կարողանում գտնել գյումրեցի Մարիամ Մալխասյանի 82-ամյա տատիկի դին, ով հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել էր կորոնավիրուսից։
Խաչատրայն քույրերի քեական գործը, որոնք մեղադրվում են նախահամաձանությամբ խմբով իրենց հոր սպանության մեջ, մեղադրական եզրակացության հաստատման դեպքում մայրաքաղաքի դատարանում քննության կառնվի փակ ռեժիմով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից:
Թեհրանն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ ապակառուցողական են, այսպես թե այնպես դրանք դատապարտված են ձախողման:
Սիրելի քրիստոնյա հայրենակիցներ, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի հանրակրթական դպրոցից դուրս հանելու կառավարության մտադրության վերաբերյալ զգացմունքային, լալահառաչ խոսքեր չեմ գրելու, նման առարկայի դասավանդման կարևորության մասին չեմ խոսելու, առավել ևս չեմ անդրադառնալու Հայ Եկեղեցու դերին,- նույնիսկ ամոթ է այդ մասին ակնարկ անելը։
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առաջին ատյանի դատարանի՝ խափանման միջոց կալանավորումը չկիրառելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց: Դատական նիստը հետաձգելու պատճառն այն էր, որ Վերաքննիչ բողոքները չէին հասել դատարանին և մեղադրող կողմին:
Այս ընթացքում իմքայլական բազմաթիվ պատգամավորներ իրենց հարցազրույցներում պնդել են, թե երկու տարվա ընթացքում իրենք օրենքներ չեն խախտել։
Վրացական կողմը համաձայնեցրել է իր տարածքով ավտոբուսներով տարանցումը Հայաստանից տուն վերադարձող Ռուսաստանի քաղաքացիների համար, հայտնել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից:
Մոտենում են հանգստյան օրերը, և շատերն են որոշում շաբաթ-կիրակի օրերն անցկացնել ընկերների ու հարազատների հետ, այցելել տեսարժան վայրեր, մասնակցել ուխտագնացությունների կամ քաղաքից դուրս կազմակերպել, այսպես ասած՝ պիկնիկներ։
Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կառավարության անդամները դուրս էին գալիս փողոցներ և մարդկանց դիմակներ բաժանում:
Հուլիսի 1-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 40-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 39-ամյա Էդգար Պ.-ին և դիմել փախուստի: