Բաժիններ՝

«Այդ մեկ մարդը դո՛ւ ես․․․»․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այդ մեկ մարդը դո՛ւ ես․․․

Սիրելի քրիստոնյա հայրենակիցներ, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի հանրակրթական դպրոցից դուրս հանելու կառավարության մտադրության վերաբերյալ զգացմունքային, լալահառաչ խոսքեր չեմ գրելու, նման առարկայի դասավանդման կարևորության մասին չեմ խոսելու, առավել ևս չեմ անդրադառնալու Հայ Եկեղեցու դերին,- նույնիսկ ամոթ է այդ մասին ակնարկ անելը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր քայլն արել է՝ համագործակցության ոգով քննարկելու այս խնդիրը հայրենի իշխանությունների հետ։ Համագործակցությունը և քննարկումներն իմ տպավորությամբ առայժմ ունեն իմիտացիոն բնույթ․․․ առայժմ։ Լիահույս եմ, որ առաջիկայում աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև համագործակցությունը կբարձրանա ավելի առարկայական և փոխըմբռնման մակարդակի։

Մինչ այդ, լսելի՛ դարձրեք ձեր ձայնը, ամեն մեկդ ձեր ՄԵԿ ՁԱՅՆԸ, տե՛ր կանգնեք ձեր ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ, հայ հասարակության մեջ ձեր ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ լինելու իրավունքներին։

Հ․Գ․ Հիշեցնեմ բոլոր նրանց, ովքեր մեզ այս օրերին անընդհատ կոչ են հնչեցնում այս կամ այն երևույթի դեմ օրենքներ ընդունել․ Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր մարմինը ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ է՝ մեր քվեարկությամբ և մեր ձայներով ընտրված»։

ԱՅԴ ՄԵԿ ՄԱՐԴԸ ԴՈ՛Ւ ԵՍՍիրելի քրիստոնյա հայրենակիցներ, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի հանրակրթական դպրոցից դուրս…

Gepostet von Ռուբեն վարդապետ Զարգարյան am Donnerstag, 2. Juli 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս