Քիչ առաջ Հ1-ով դիտեցի Պետրոս Ղազարյանի հերթական «անաչառ» հարցազրույցը, ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշման հետ կապված։ Իշխանության ընդդիմախոսներից ոմանց պարոն Ղազարյանն անվանում էր «Հրայր Թովմասյանի երկրպագուներ»։
Դրանք կարող են տարաբնույթ լինել: Կարող է տարաբնույթ ինֆորմացիա լինել մասնավորապես հիվանդության վտանգավորության, նրա զարգացման հետ կապված: Եթե մենք Քովիդից էլ մի պահ վերացարկվենք, նման խնդիր ծագեց նաև Չեռնոբիլյան աղետի հետ կապված, երբ երևույթի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցվեց, ու այն վտանգ էր ներկայացնում շրջակայքում ապրող մարդկանց համար: Այսինքն՝ նման պրակտիկա, նման հանցակազմեր ընդհանրապես կան տարբեր երկրներում, և կան նմանատիպ գործեր, որոնք քննվել են, որոնց վերաբերյալ արձագանք եղել է և ներպետական, և ՄԻԵԴ-ի մակարդակում: Խնդիրը հետևյալն է՝ առաջին հերթին պետք է հասկանալ՝ հանցակազմ կա՞, թե՞ չկա, իսկ դա հասկանալու համար պետք է ուսումնասիրություն իրականացվի:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիւոցների տարածած տեղեկատվությունը՝ Արցախում համածառայակցի կողմից զինծառայողի սպանության մասին։
ՀՔԾ-ն չի ուզում բացահայտել, և չի կարող բացահայտել «Մարտի 1»-ի սպանությունների հանգամանքները։ Չեն ուզում, որովհետև այդ դեպքում պետք է անդրադառնան դրա ծնող պատճառներին և կազմակերպիչներին, և չեն կարող, որովհետև կոնկրետ մարդկանց հետ ՀՔԾ-ն գնացել է գործարքի և, ըստ էության չի, կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի կորոնավիրուսի հանձնած երկրորդ թեստի պատասխանը կրկին դրական է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
«Իմ ողջ ելույթը երկրում ստեղծված իրավիճակը փայլուն պատկերացնող և դրանով խիստ մտահոգ մարդու ելույթ էր։ Ինձ մոտ կա հիմնավոր կասկած, որ իշխանությունը չի պատկերացնում պրոբլեմների իրական ծավալը։ Չի պատկերացնում, որ առաջիկայում մենք ունենալու ենք 200-300 հազար նոր գործազուրկ, որ փակվում են տասնյակ հազարավոր բիզնեսներ, որ սնանկանում են բիզնեսի ամբողջական ուղղություններ, որ եթե այսօր չփրկենք, ապա վաղը դրանց վերականգնումը անհնար է լինելու։
Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի քան 70 համախոհների և աջակիցների հետ: Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որոնք անցած երկու տարում պայքարել են անարդարության, Սահմանադրության և օրենքների ոտնահարման դեմ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 639 հազարը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսելով Արցախի զարգացման հեռանկարներ մասին՝ քանիցս շեշտել է հատկապես ժողովրդագրական խնդիրը, նշելով, որ այն որպես կարևոր գործոն հիմք է հանդիսանում անվտանգության, քաղաքական, տնտեսական և բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար։
Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է Գանձասարի վանական համալիր։
Ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Նարեկ Սարդարյանը։ Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակչի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Սիսիանի կամ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 10-ին Պետրոս Ղազարյանի հյուրը փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն էր։ Թեման՝ ՄԻԵԴ որոշումը։ Զրույցը վերածվեց ատելության քարոզի, թիրախում նախկին իշխանության ներկայացուցիչներն էին։ Պետրոս Ղազարյանը, որի գործառույթը հարցեր տալն է, իր տեսակետը ներկայացրեց․
Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21-րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա: Բանն այն է, որ այժմ նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը դարձել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի մրցույթի հաղթող, եւ համապատասխան հրամանից հետո նա պետք է անցնի իր պարտականությունների կատարմանը, եւ այդ դեպքում փոխնախարարի հաստիքը կմնա թափուր, քանի որ պաշտոններն անհամատեղելի են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստանը» որոշել է իր կորցրած մանդատի հարցով մինչեւ վերջ գնալ։ Երեկ կուսակցությունը ԿԸՀ որոշման վերաբերյալ հայց է ներկայացրել վարչական դատարան։ Հիշեցնենք, ԿԸՀ-ն մերժել է ԼՀԿ պահանջը՝ վերականգնել խմբակցության 18-րդ մանդատը, որը խմբակցությունը կորցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրենց շարքերից հեռանալուց հետո:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հուլիսի 31-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով, որը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակն ու արտակարգ դրությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ է տալու ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։ Նա կնշանակվի Լիցենզավորման գործակալության պետ, նախկինը՝ Մովսես Մովսիսյանը, օրեր առաջ դիմում է գրել։ Արշակյանի փոխարեն, ըստ ամենայնի, կնշանակվի թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը։
Բողոքի ակցիա Վեդիում. բնակիչները դեմ են գործող աղբանոցին. ՈՒՂԻՂ
Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային շրջայց կատարեց Տավուշի մարզում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որի ընթացքում ստուգվեց ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության, անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով համալրվածության, ինչպես նաև հրշեջ-փրկարարական հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածության վիճակը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռեւս 2020 թվականի հունիսի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, եւ երեկ՝ հարցումից 30 օր անց, ստանում ենք հարցման պատասխանը, սակայն առանց էական պատասխանների:
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 31 392-ի:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հուլիսի 10-ին, ժամը 23։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Հասրաթյանի փողոցի թիվ 10/1 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ կան արգելափակված քաղաքացիներ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը մեկնաբանել է «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) 100% բաժնետոմսերի վաճառքի գործարքը։
Արցախի Հանրապետության պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը, մահացել է ավելի քան 551 հազար մարդ: