Բաժիններ՝

Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականի: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հուլիսի 10-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, կկայանա VBET Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Նոա» և «Արարատ-Արմենիա» թիմերի միջև:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՀՀ պարետատուն՝ հանդիպմանը սահմանափակ քանակով երկպագուների մուտքը թույլ տալու խնդրանքով: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ պարետատնից պատասխանել են, որ երկրում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության ներկա դինամիկայով պայմանավորված՝ չի թույլատրվում երկրպագուների՝ նույնիսկ սահմանափակ քանակի ներկայությունը: Ըստ այդմ, «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031