
Պարզ թխվածքաբլիթներ՝ ալյուրի փոխարեն՝ կոկոսի քերուկով

Բաղադրիչներ
1. Կոկոսի քերուկ – 160-180 գ
2. Ձու – 2 հատ
3. Շաքարավազ – 100 գ
4. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Ձվերը մի փոքր հարել, ավելացնել շաքարավազ և աղ:
2. Այնուհետև ավելացնել կոկոսի քերուկը:
3. Ստացված զանգվածից գնդեր ձևավորել և շարել յուղաթղթով պատված կաղապարի մեջ:
4. Թխել 25-30 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը