«Մասիս Բաբալյանը ձերբակալվել է մայթեզրից, և փողոց չէր փակել, իսկ Ոստիկանությունը բացառապես պահանջ էր դրել՝ բացել ճանապարհի երթևեկելի գոտին: Այս առումով նրա վարչական ձերբակալումն ակնհայտ ապօրինի էր: Հովհաննես Հարությունյանն ընդամենը ցանկացել էր միջամտել անչափահաս, մասնավորապես, աղջիկ երեխաներին բերման ենթարկելու գործողությանը, դրա համար է ձերբակալվել: Հիմա սպասենք Ոստիկանության վարչական վարույթին, կա՛մ իրենք կդիմեն Վարչական դատարան, և դրա շրջանակներում մենք կփորձենք պաշտպանվել, կա՛մ մենք կդիմենք, որ Ոստիկանության գործողությունները ճանաչվեն ոչ իրավաչափ»,- ասաց փաստաբանը:
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը շարունակում է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու դեպքեր բացահայտելու մասին։
Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են բողոքի ակցիան ԿԳՄՍ նախարարության մոտ. ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 27-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության պարետի փոփոխությանը և հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների խստացմանը:
Երբ կենաց-մահու պայքարի արդյունքում իրականացվեցին սահմանադրական փոփոխություններ, թվում էր՝ ամեն ինչ տեղն է ընկնելու։ Իսկ իրականում տեղի ունեցավ հակառակը, և սա դեռ սկիզբն է։ Ինչո՞ւ։ Որովհետև իշխանությանը մատուցված օրակարգերն էին կեղծ, իսկ այդ կեղծ օրակարգի հիմքում ընկած միակ իրական օրակարգը՝ ՍԴ յուրային նախագահ ունենալն ու Փաշինյանից իշխանություն կորզելը (հաստատ՝ ոչ Փաշինյանի շահի համար), մնաց չբավարարված։ Կարճ ասած՝ կան չբավարարված ամբիցիաներ ու թվացյալ հաղթանակ։
«Հաննա» փոթորկի հարվածը քանդել է այն պատի մի հատվածը, որն ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանի վրա կառուցվել էր անօրինական միգրացիան զսպելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Զալինյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար:
«Դիմորդներին ծանր կացության մեջ գցելը մասնագիտական սխալ է:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին:
«Որպեսզի հիվանդացողների, մահացողների քանակը քիչ լինի՝ հին գիտելիքներից, նոր ինֆորմացիայից հայտնի դարձավ, որ այս վիրուսը պղնձի շերտի վրա շատ կարճ է ապրում: Այս մասին ես տեղեկացա Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանի տվյալներից: Որոշ ժամանակ աշխատելուց հետո բամբակի շերտի վրա ստեղծեցինք պղնձի և արծաթի նանոմասնիկներով շերտ, որը տրվեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին, այնտեղ փորձ կատարեցին, և արդյունքները ցույց տվեցին, որ մեկ րոպեում 10.000 վիրուս վերացել է: Եվ, հաշվի առնելով, որ բամբակը բնական նյութ է, ալերգիա չի առաջացնում, վիրուսասպան է, ստեղծեցինք դիմակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մարգարյանը:
Խորհուրդը որոշեց՝ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բավարարել: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը տուգանվել է հասարակական վայրում դիմակ չկրելու համար:
Հուլիսի 26-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Քաղսի-Սոլակ ճանապարհին իրար բախված «ՎԱԶ-2107» և «Նիսան Մուրանո» մակնիշի մեքենաներին է բախվել «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենա. «ՎԱԶ-2107» և «Նիսան Մուրանո» մակնիշի ավտմեքենաների մեջտեղում գտնվող «Նիսան Մուրանոյի» 37-ամյա վարորդ Հրայր Ազիզբեկյանը մահացել է, իսկ վթարի վայրում գտնվող 56-ամյա և 40-ամյա երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ Ռոզա Զուլալյանի՝ իրեն հուլիսի 9-ին Լոռու մարզի առողջապահության բաժնից ուղարկել են Սպիտակի բ/կ՝ Covid 19-ով հիվանդների համար նախատեսված կենտրոն. «Բուժկենտրոնից ասել էին՝ հենց հիմա ուղարկեք՝ գա աշխատանքի, քանի որ հարյուր հիվանդ ունենք, չենք հասցնում,- մեզ հետ զրույցում պատմել էր արդեն նախկին բուժքույրը,- Հուլիսի 9-ին առավոտյան գնացի Սպիտակ քաղաքի քովիդ կենտրոն, ասացի՝ եկել եմ պայմաններին ծանոթանալու, ասաց՝ դրա ժամանակը չի, քանի որ շտապօգնություններն անընդհատ հիվանդներ են բերում, հինգ քույրով չեն հասցնում, դու վեցերորդն ես. սկաֆանդրը հագի, բարձրացի բաժանմունք հերթապահության:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ-ից տարբեր հայտարարություններ հնչեցին, որով փորձ է արվում Ադրբեջանին վերադարձնելու բանակցությունների հարթություն:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանն ու Թուրքիան հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը իրականացնելու են համատեղ զորավարժություններ՝ Հայաստանի և Արցախի սահմանին։
«Շատ անբարոյական գործեր կարող է գրված լինեն շատ ավելի մեծ գեղարվեստականությամբ, քան հայրենասիրական որոշակի գործեր: Հիմա դպրոցի պարագայում մեր սկզբունքը միայն պետք է լինի ինքնին գեղարվեստականությո՞ւնը, թե՞ նաև դաստիարակչականությունը, որ ՀՀ քաղաքացի, հայրենիքի պաշտպան, համամարդկային բարձր իդեալներով, գաղափարներով տոգորված մարդ դաստիարակի: Այսինքն, առաջնայինը դաստիարակչակա՞նն է լինելու, թե՞ գեղարվեստականությունը»:
Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիափոխադրությունների վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսկման ժամկետները քննարկման փուլում են:
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ:
Հայաստանում՝ համավարակի դեռևս չհաղթահարված այս իրավիճակում, գնալով ահագնանում են ֆինանսատնտեսական ճգնաժամի տարբեր դրսևորումները, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը։ Համալիր խնդիրներից հատկապես մտահոգիչ է ՀՀ բազմահազար քաղաքացիների կողմից իրենց վարկային պարտավորությունների կատարման փաստացի անկարողությունը:
Հուլիսի 24-ի ժամը 12.00-ից հուլիսի 25-ի ժամը 14.35-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի Արծվանիկ բնակավայրի «Սաքուն Ձոր» կոչվող տարածքում «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 39-ամյա վարորդ Էրիկ Դավթյանը մահացել է:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար՝ «Հայաստանը և իր երկինքը» վերտառությամբ:
Փաշինյանի մերձավոր շրջապատի անդամ պատգամավոր Հայկ Սարգսյանը պետք է վայր դնի մանդատը։ Խնդիրը ոչ այնքան հակահամաճարակային պայմանների խախտումն է, պարետատան ու անձամբ Փաշինյանի հորդորների և կոչերի անտեսումը։ Սա իհարկե, կարևոր է, բայց կա ավելի էական պահ։
Ռուսաստանի տարածքում գործող անտառային հրդեհների մակերեսն անցած շաբաթ ավելի քան կրկնապատիկ աճել է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօրվա ասուլիսում անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Սևանում կազմակերպված փարթիին, ասաց, թե հեռախազրույց է ունեցել Հայկ Սարգսյանի հետ՝ մամուլում շրջանառվող լուսանկարների և տեսանյութի առնչությամբ։
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեք շաբաթ առաջ ես գրելի է հանրակրթական նոր չափորոշիչների մասին, մանրամասն վերլուծության հիման վրա ցույց տվել, որ այն ընդհանուր նպատակ ունի՝ նվազեցնել կրթության մեջ ազգային բովանդակությունը, փոխարենը ավելացնելով կրթության ուտիլիտար բաղադրիչները։ Այն ժամանակ իշխանության մի շարք կողմնակիցներ փորձեցին վիճարկել դա, պնդելով, որ ոչ մի միտում չկա, սակայն դրան հետևած հանրային քննարկումները ցույց տվեցին, որ այն հաստատ կար, և ԿԳՄՍ նախարարությունը նույնիսկ փորձեց տարբեր հիմնավորումներ գտնել «սվաղելու» առավել ակնհայտ խնդիրները՝ օրինակ, որ ՆԶՊ առարկան անպայման տեղ կգտնի չափորոշիչներում ՊՆ հետ համաձայնեցումից հետո, և կամ դպրոցները իրենց հայեցողությամբ կարող են ավելացնել հայոց լեզվի ուսուցման ժամանաքանակը, և այլն։