Արծաթի ու պղնձի նանոմասնիկներով եռաշերտ դիմակ են արտադրել
«ՏԷՍԼԱ Կրիստալս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Աշոտ Մարգարյանը կորոնավիրուսով չվարակվելու համար սկսել է պաշտպանիչ դիմակ արտադրել:
Նրա փոխանցմամբ՝ այն արծաթի, պղնձի նանոմասնիկներով, հավելյալ հակավիրուսային շերտով եռաշերտ, բազմակի օգտագործվող դիմակ է:
«Որպեսզի հիվանդացողների, մահացողների քանակը քիչ լինի՝ հին գիտելիքներից, նոր ինֆորմացիայից հայտնի դարձավ, որ այս վիրուսը պղնձի շերտի վրա շատ կարճ է ապրում: Այս մասին ես տեղեկացա Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանի տվյալներից: Որոշ ժամանակ աշխատելուց հետո բամբակի շերտի վրա ստեղծեցինք պղնձի և արծաթի նանոմասնիկներով շերտ, որը տրվեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին, այնտեղ փորձ կատարեցին, և արդյունքները ցույց տվեցին, որ մեկ րոպեում 10.000 վիրուս վերացել է: Եվ, հաշվի առնելով, որ բամբակը բնական նյութ է, ալերգիա չի առաջացնում, վիրուսասպան է, ստեղծեցինք դիմակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մարգարյանը:
Նա նշեց, որ մասնագետների շարքում Երևանի Նյութաբանության ինստիտուտի մասնագետներն են:
«Դիմակը սերտիֆիկացված չէ, չգիտեմ, թե որտեղ սերտիֆիկացնել: Ռուսները նման դիմակ ունեն, իրենց մոտ մեր դրամով մոտ 3500 դրամ է արժեքը, մեր արտադրած դիմակը երևի խանութներում կարժենա 1000 դրամ»,- նշեց Աշոտ Մարգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում