Հայաստանում օգոստոսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 168 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41,663-ի:
Օգոստոս 5-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ րոպեներ առաջ Մաշտոցի պողոտայում բացահայտ հափշտակել են մի կնոջ պարանոցի շղթան:
Օգոստոսի 15-ին, ժամը 18։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ»-զվարճաառևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Այսօր՝ օգոսոտսի 16-ին, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է: Հայ առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը, շաբաթ մահացել է: ТАСС-ի հաղորդմամբ՝ նախագահի հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի անկման կանխատեսումը վատթարացրել է մինչեւ օրական 8,1 միլիոն բարել (անցյալ հաշվետվության մեջ անկումը կանխատեսվել Էր օրական 7,9 միլիոն բարելի մակարդակում), պահանջարկը կկազմի օրական 91,9 միլիոն բարել, հայտնել է գործակալությունն օգոստոսի հաշետվության մեջ:
Քրեքերը և 1 ճ/գ նութելան հարել բլենդերով: Ավելացնել 3 ճ/գ պնդուկ և շարունակել հարել: Ստացված զանգվածը լցնել կաղապարի մեջ և հարթեցնել: Դնել սառնարանը:
Նույնիսկ Մերիլին Մոնրոն, որի կատարյալ ատամները համարվում էին հոլիվուդյան ժպիտի չափանիշ, ինչպես պարզվեց, նման արդյունքի հասել է ատամնաբույժի մոտ այցելությունից հետո: Ի վերջո, ոչ բոլոր հայտնիներն ի ծնե լավ ատամներ ունեն:
Բոլոր նրանք, ովքեր ունեցել են երկար վարսեր, զգացել են վարսահարդարի մոտ գնալու վախը և բավարարվածությունը սանրվածքի փոփոխությունից հետո:
Պասկալ Կեմպիոնը փոքր հասակից հետաքրքրվում է նկարչությամբ, նա նկարում էր կոմիքսներ և Պրովանսի տեսարժան վայրերը: Պասկալը սովորել է Ստրասբուրգում և Բոստոնում և աշխատել է Հավայան կղզու Հոնոլուլու քաղաքում: Ավելի ուշ նա տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ նա ոչ միայն գտել է նոր աշխատանք, այլ նաև հանդիպել է իր ապագա կնոջը՝ Կատրինային: Շուտով ծնվել է նրանց դուստրը՝ Լիլին, և երկվորյակները՝ Մաքսը և Քոլինը:
Ի՞նչն է աշխարհի ամենաուժեղ կանանց ուժի գաղտնիքը: Նրանց գաղտնիքն այն է, որ նրանք վաղուց դադարել են անհանգստանալ որոշ բաների համար…
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր և կնոջ հայտարարագրերը. նշենք, որ, ինչպես Ավինյանը, այնպես էլ բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հայտարարագրերը ներկայացրել են հայտարարագիր ներկայացնելու համար սահմանված վերջին օրը՝ մայիսի 31-ին։
Պարզվել է նաև, որ քարտերը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ պատրաստվել են ԱՄՆ-ում ու բերվել Հայաստան, և նա դրանք տեղադրելով բանկոմատներում ու հավաքելով համապատասխան ծածկագրեր՝ կանխիկացրել է տարբեր չափերի գումարներ։
Ճապոնիայի վճարային հաշվեկշռի հավելուրդն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատհությամբ 86,6 տոկոսով նվազել է:
Մեծ Բրիտանիայի հազարավոր բնակիչներ, որոնք հանգստանալու էին մեկնել Ֆրանսիա, Նիդեռլանդներ եւ Մալթա, փորձում են շտապ տուն վերադառնալ, որպեսզի խուսափեն երկշաբաթյա կարանտինից, որը պարտադիր կդառնա օգոստոսի 15-ից ժամը 4:00-ից (Երեւանի ժամանակով 07:00) նշված երկրներից վերադառնալուց հետո:
Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ղրղզստանն եւ Ղազախստանը դա արել են հիշատակի հատուկ օր սահմանելով։
Չի օգնի, եթե մարդը դմբո է, ուզում է՝ gmail-ի անցնի, ուզում է` ԲՏՌ-ի մեջ նստի, մեկ է՝ աջ ու ձախ լրացնում է իր գաղտնաբառը: Gmail-ը, իհարկե, մի պլյուս ունի՝ այդ ֆիշինգային մեյլերը լավ է բռնում, իսկ mail.ru-ն այնպես չէ, որ վատն է, բայց լավ չի ֆիլտրում: Որ ասեմ՝ այդ «ռեյնջերները» շատ մակարդակով բաներ են անում, այդպես չէ: Այստեղ խնդիրն այն է, որ պետք է թղթի վրա գրված լինի, որ սա կարելի է անել, սա չի կարելի:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ եւ Արտանիշ գյուղերի հնավայրերում ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի համատեղ ծրագրերով եւ համաֆինանսավորմամբ 2020 թվականի օգոստոսի 3-ից մեկնարկել եւ ընթանում են հնագիտական պեղումներ:
Բելառուսում վերջին հինգ օրվա հետընտրական գործընթացները ցույց են տալիս, որ Լուկաշենկոյի իշխանության ժամերն արդեն հաշված են: Նա ստիպված հեռանալու է իշխանությունից: Խնդիրը նրանում է, թե ինչպե՞ս է դա կատարվելու և ի՞նչ է իրենից ներկայացնելու հետլուկաշենկոյական Բելառուսը:
Պաուզա Անոն սրտի բարդ վիրահատությունից հետո խոսեց:
Կառավարությունն օգոստոսի 13-ին հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը ավերել են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հայաստանից գնված ու հայկական պետհամարանիշերով Ռուսաստանում մեքենաներ վարող 300 հազար քաղաքացի, որոնց պնդմամբ, իրենք Ռուսաստանում «հանկարծակի հայտնվել են օրենքից դուրս» կարգավիճակում, բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ԵԱՏՄ երկրներին հրապարակայնորեն փոխանցել Հայաստանի դիրքորոշումն առկա իրավիճակի վերաբերյալ:
Օգոստոսի 13-ին, ժամը 23.45-ին, Չարենցավանի բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ հարևանի տնից բջջային հեռախոս են գողացել:
Բանակը միշտ իր տեղում է եղել՝ և՛ Վազգեն Սարգսյանի ժամանակ, և՛ Միքայել Հարությունյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Սեյրան Օհանյանի, եթե սկզբից գանք: Ի դեպ, Սերժ Սարգսյանը պաշտպանության լավագույն նախարարներից մեկն է եղել, իր ժամանակով բանակում լուրջ բարեփոխումներ են իրականացվել: Ինչի՞ ենք մարդու վրա միայն ուզում ցեխ շպրտել, լավ բաներ ունի մարդն արած, չէ՞:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու տարածքում արդեն մի քանի օր է, ինչ ընթանում են ներառական խաղահրապարակի կառուցման աշխատանքները:
Նավահանգստի պայթյունի՝ պատահար թե՞ ծրագրավորված խափանարարություն լինելու իրականության բացահայտումը թվում է, որ երկրորդական նշանակություն է ստանում: Քաղաքական տրամաբանությամբ նման իրավիճակը դուռ է բացում քաղաքական մեծ քայլերի, նոր գործընթացների: Որքան էլ ոչ բարոյական հնչի, այնուամենայնիվ լայնածավալ եւ աշխարհի ուշադրությունն իր վրա կենտրոնացրած պատահարները լիարժեք օգտագործվում են աշխարհաքաղաքական ծրագրեր գործարկելու:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: