ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը շաբաթ այց կկատարի Թուրքիա՝ թուրք գործընկերների հետ ի թիվս այլ հարցերի նաև «Կովկասում տիրող իրավիճակը» քննարկելու համար: Այս մասին ուրբաթ հայտնել է Պետդեպի մամուլի ծառայությունը:
Ազերների կողմից ապատեղեկատվություն է տարածվել, այդ թվում նաեւ Ձեր բոլորի էլ֊փոստերին, թե իբր հաքերային հարձակման է ենթարկվել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի համակարգիչը: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՏԱ նախարարությունը:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Երեկ ավարտվեց ռազմական գործողությունների առաջին շաբաթը, արդեն աշխարհում բոլորին պարզ է դառնում, որ թշնամու հարձակումը ձախողված է, թե մարտի դաշտում, թե դիվանագիտական հարթակներում։ Թշնամին անխղճորեն մարտի է նետել իր ամբողջ եղած-չեղածը, կանգ չի առնում ոչ մի տեսակ կորուստի առաջ, արդյունքում Մռավից մինչև Հորադիզ մարտադաշտերում հիմա թափված են թշնամու զինվորների հարյուրավոր դիակները՝ որպես ակնառու վկայություն հայոց բազկի ուժի, ու թուրքական «Բիզիմդիրի» հերթական ձախողման։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվս երկու ինքնաթիռ զգետնվեց 10 րոպե առաջ։ Համառ մարտերը շարունակվում են»։
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հպարտ եմ, որ պատիվ ունեմ Արայիկ Հարությունյան բացառիկ անհատի ու նախագահի թիմում աշխատելու։ Ավելին ասել չեմ կարող»։
Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական առճակատումը, իր քաղաքացիներին, որոնք ներկայումս անվտանգ վայրում են, խուսափել երկրում ակարեւոր ուղեւորություններից:
Քիչ առաջ վթար է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան:
«Գիշերը ընթացել են թեժ մարտեր։ Մանրամասները՝ շուտով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։
ՀՅԴ Ամերիկայի երիտասարդական կազմակերպությունը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության առաջ բողոքի ցույց է կազմակերպել՝ դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումները Հայաստանի և Արցախի նկատմամբ:
Բրիտանացի երաժիշտ Պոլ Մաքքարթնին խոստովանել է, որ շնորհակալ է ճակատագրից այն բանի համար, որ կարողացել է Ջոն Լենոնի հետ նրա մահից առաջ վերամիանալ, որի հետ The Beatles խմբում նվագել է:
Նավթի համաշխարհային գներն ընկել են մոտավորապես 4,8 տոկոսով, հետեւում է սակարկությունների տվյալներից: Այսպես, Երեւանի ժամանակով 14:22-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդը դեկտեմբերի մատակարարումներից էժանացել է 4,76 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 38,98 դոլար: WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները դրա հետ մեկտեղ նվազել են 4,86 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 36,84 դոլար: Փորձագետները գնանշումների տատանումները կապում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ […]
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի տարածման մեջ առավել մեծ դերը խաղում են երեխաներն ու երիտասարդները:
Tmall առցանց-ռիթեյլերը հայտարարել է, որ նոր iPhone-ների նախնական պատվերները կսկսի ընդունել ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին: Պաշտոնական հաղորդագրությունը հայտնվել է Weibo չինական սոցիալական ցանցում։
Մելբուռնի Սուրբ Վինսենթի հիվանդանոցի բժիշկ-ռեանիմատոլոգ Բարրի Դիքսոնը կարծում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մոտ կարող Է բարդություններ առաջանալ կորոնավիրուսի դեպքում նրա տարիքի ու քաշի պատճառով:
Եվրոպական Միությունը զգուշացրել է, որ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե վերջինը չդադարեցնի սադրանքներն ու ճնշումները Միջերկրական ծովի արևելյան մասում:
Բեռլինը Մոսկային պաշտոնապես տեղեկացրել է ավելի քան 2,9 հազար սրբապատկեր եւ պաշտամունքի առարկաներ վերադարձնելու որոշման մասին, որոնք առգրավվել էին Գերմանիայի մաքսատան կողմից. ներկայում բեռը գտնվում է ԳԴՀ-ի ֆինանսների նախարարության մաքսային վարչությունում, որտեղ այն փաթեթավորում են տեղափոխելուց առաջ: Այդ մասի հաղորդել է Բեռլինում ՌԴ-ի դեսպանությունը:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 2-ի երեկոյան Ստեփանակերտին հասցրած հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, կա 4 վիրավոր:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 1-ի «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրի ներքո զետեղված խմբագրականում հարկ չկա տողատակ փնտրելու կամ տարընթերցելու, ուղղակի ասում է, որ Թուրքիան Արցախի խնդրի կարգավորման բանակող կողմ լինի, և Հայաստանն ուղղակի այդ երկրի հետ բանակցի: Առաջարկը պատճառաբանվում է և հստակ տեսլական է ուրվագծվում:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Հարավային», «Ջրառատավան», «Միկրոշրջան», «Վանատուր նոր» թաղամասերի, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի հաջող հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ կոչի վերաբերյալ:
Արցախի Հանրապետությունում կոմունալ ծառայությունների ոլորտում անջատումներ չեն լինի քաղաքացիների կողմից վճարումները ժամանակավոր չկատարելու դեպքում:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զգետնումը շարունակվում է, ևս երկու ԱԹՍ»:
Դեմոկրատները նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում կարող են ավելացնել նահանգների թիվը, որպեսզի ամրապնդեն իրենց դիրքերը Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համոզված է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող, Մերձավոր Արեւելք զենք տեղափոխելու եւ ահաբեկիչ-վարձկաններին աջակցելու հետ կապ ունեցող «Silk Way Airlines» ավիաընկերության թռիչքներն Ավստրալիա:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարեց, որ Ստեփանակերտից բնակչությունը չի տարհանվել: