Զրուցակիցները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկումը և խոր մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Նրանք նաև մտահոգություն են հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից օտարերկրյա գրոհայինների և անօրինական ռազմական խմբավորումների մասնակցության կապակցությամբ:
Կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
Երեկ՝ կեսգիշերին, ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել էր չորս ԱԹՍ, մեկը՝ Կոտայքի, ևս երեքը՝ Գեղարքունիքի մարզում։ 168.am-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը նշեց, որ դրանք եղել են հետախուզական և Երևանին հարվածելու նպատակ չեն հետապնդել:
«Հայկական արծիվներ» շախմատային թիմը բոյկոտել է Chess.com կայքի կողմից կազմակերպվող Pro Chess League մրցաշարը:
Վրաստանի Հարավային Քվեմո Քարթլի շրջանում ոստիկանությունը սկսել է միջազգային նշանակության օպտիկամանրաթելային ինտերնետ-մալուխների վնասման երկու դեպքերի հետաքննությունը:
Արմեն Մուրադյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հաղորդագրության մեջ բառացի փորձ է արվում համոզել մարդկանց չխուսափել զորահավաքից՝ խաբելով, որ զորահավաքի կանչվողները չեն տարվելու առաջնագիծ, փոխարենը՝ առաջիկա երեք ամիսը լինելու են զորավարժարաններում և սովորելու են «պահել ռազմական գաղտնիք»։
Միջազգային և տեղական մեկ տասնյակ լրագրողների Մարտակերտ տեղափոխող մեքենան հրետակոծվել է թշնամու կողմից:
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամու տարածքում խուճապային հաստատված տրամադրություններ կան, մասնավորապես, Շամխորում և Ղազախում, իսկ թալիշաբնակ Բիլասուվարում Բաքվի բռնապետի ոստիկանությունը ցրել է թաղման արարողության ընթացքում շիայակսն «Յա՜, Հուսեյն» («Ո՜վ, Հուսեյն») կարգախոս հնչեցնող թափորի մասնակիցներին»։
Իրանի խորհրդարանում Քալեյբար քաղաքի ներկայացուցիչ Հոսեյն Հաթամին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի՝ խորհրդարանական հարցերով տեղակալի հետ և իր բողոքն ու անհանգստությունն է հայտնել Խոդաֆարինի շրջանում հրթիռներ ընկնելու կապակցությամբ։
«Իսրայելում ՀՀ դեսպանին ետ կանչելու ՀՀ ԱԳՆ որոշումը հասկանում եմ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում վերսկսված պատերազմին, Իսրայելի դիրքորոշմանն ու Իսրայելից ՀՀ դեսպանին խորհրդակցությունների նպատակով ետ կանչելու ՀՀ ԱԳՆ որոշմանը։ Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր, որ այս […]
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում հրթիռակոծության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքը, մասնավորապես մասամբ վնասվել է ԱԻ ՊԾ վարչական տարածքը, վիրավորվել են ԱԻ ՊԾ 8 ծառայողներ, ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի բժշկական կենտրոն։
«Իլյուշը հիմա կատաղած է։ Այսքան էլ լավ կերակրում է, բայց ապերախտները մեկ է չեն կռվում»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը՝ տարածելով այս լուսանկարները։
«Քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են նաև բալիստիկ հրթիռներով։ Հավանաբար նաև LORA հրթիռներով»։
Վարչապետի որոշմամբ ձևավորված սոցիալական և նյութական աջակցության շտաբը հայտարարություն է տարածել, որով խնդրում է զերծ մնալ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ օգնության ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելուց:
Աշխարհի ղեկավարները հոկտեմբերի 2-ին ապաքինում են մաղթում ԱՄՆ-ի 74-ամյա նախագահ Դոնալդ Թրամփին, որը կնոջ՝ Մելանյայի հետ կորոնավիրուսով է վարակվել նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ։
168 TV ԼՐԱՀՈՍ
Ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսն Արցախում ընկել է հրետանու կրակի տակ:
Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատն Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տարածել է բանաձևի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը, որը ներկայացնում ենք ստորև.
«Խոսել եմ «Էրեբունի» ԲԿ-ի տնօրենի հետ, նրանց վիճակները բավարար է, մեկը վիրահատված է, մյուսն ուղղակի առաջին բուժօգնություն է ստացել։ Հիմա Երևանում նրանց վիճակը կգնահատենք, որից հետո հատուկ ինքնաթիռով կմեկնեն Ֆրանսիա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։
Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցություն) և Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ կուսակցության) համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ:
Իսրայելն ագրեսոր Ադրբեջանին աննոռմալ ծավալների հասնող գերժամանակակից սպառազինություն է մատակարարում: Այդ սպառիզնությունը կիրառվում է մեր զինվորականների ու խաղաղ բնակչության դեմ: Իսրայելում չե՞ն հասկանում, որ սա չի կարող մոռացվել:
Ադրբեջանը դեռևս Թուրքիային չի դիմել ռազմական օգնության խնդրանքով՝ կապված Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ, բայց անհրաժեշտության դեպքում Անկարան կցուցաբերի այդ օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական հեղինակավոր The Globe and Mail պարբերականին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին:
Կադրեր՝ Ստեփանակերտից
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուրբաթ օրը հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերջին էսկալացիայի խորացմանը զուգընթաց քաղաքացիական անձինք կրում են բռնության ալիքի հետևանքների ողջ ծանրությունը։
«Արթուրը 25 տարեկան էր, բանակից զորացրվեց, բայց որոշեց, որ պետք է պայմանագրային զինծառայող դառնա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կկատարվի զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի բոլոր մասնակից թիմերը հայտնի են:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով՝ ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ։