Բաժիններ՝

Չինացիները հայտնել են iPhone 12-ի շնորհանդեսի ամսաթիվը

Tmall առցանց-ռիթեյլերը հայտարարել է, որ նոր iPhone-ների նախնական պատվերները կսկսի ընդունել ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին: Պաշտոնական հաղորդագրությունը հայտնվել է Weibo չինական սոցիալական ցանցում։

Հոկտեմբերի երրորդ ուրբաթ օրը նախնական պատվերների մեկնարկը ցույց է տալիս, որ ինսայդերները, որոնք նոր սերնդի iPhone-ների պրեմիերան կանխագուշակում էին հոկտեմբերի 13-ին, ճիշտ էին: Այսպես, հեղինակավոր ցանցային ինֆորմատոր Ջոն Փրոսերը հայտարարել է, որ Apple-ի նոր միջոցառումը պլանավորվել է այդ օրը, իսկ նախնական պատվերները կսկսվեն ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին: Չինական ռիթեյլերը չի սահմանափակվել միայն հայտարարությամբ:

Tmall-ի ներկայացուցիչը iPhone 12 Pro Max ֆլագմանական սմարթֆոնի լուսանկարները հրապարակել է կարմիր եւ կապույտ գույներով: Պատկերներում լավ տեսանելի է բազմախցիկ մոդուլը, որն ստեղծվել է այն նույն ոճով, ինչ ոճով որ iPhone 11-ը: Եվ ահա ստեղծվել է iPhone 4-ի եւ 5-ի ոճով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս