Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ հոկտեմբերի 29-ին Ժնևում ծրագրված հանդիպումը չի կայանալու:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Զոնալ թաղամասում տեղի է ունեցել մեկհարկանի շինության տանիքի փլուզում․ կան տուժածներ։
Երեւանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կարգավորման առաջին փուլում կարևորում է ռազմական գործողությունների դադարեցումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
«Ինչպես 1992թ.-ին, երբ սկսվեց մեր հաղթարշավը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ առավելագույնը 5կմ, և թշնամու գերնպատակն է՝ գրավել Շուշին, տիրանալ Շուշիին: Ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք, և ոչ միայն՝ լոկ խոսքերով, այլև անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը»,- ասաց Հարությունյանը:
«Շատ խիզախ, ռիսկով, անձնազոհ, հայրենասեր…»,- 168.am-ի հետ զրույցում Խանում Խաչատրյանը հենց այսպես բնութագրեց պատերազմի առաջին օրվանից կամավոր առաջնագիծ մեկնած և հերոսաբար զոհված ամուսնուն՝ 38 տարեկան Բագրատ Ռուբենի Սալամյանին:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հորդորում է տեղեկացնել դազմական դրության պայմաններում սահմանված կարգի խախտումների և բացթողումների վերաբերյալ։
Առաջնագծին աջակցելու նպատակով Ղազախստանի Կուստանայ քաղաքի հայ համայնքի նախագահ, վարդենիկցի Տիգրան Բադալյանը «Վարդենիկի համայնքային զարգացման հիմնադրամին» նվիրաբերել է 1,5 միլիոն դրամ, իսկ ՀՀ ՊՆ-ին՝ 50 կոմպլեկտ զինվորական ձմեռային հագուստ, դեղորայք եւ սնունդ:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ հետո իր ֆեյսբուքյան էջով Շուշի քաղաքից հանդես կգա տեսաուղերձով:
Ժնև (ԿԽՄԿ)․Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) աջակցել է Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման հետևանքով մարտական գործողություններում զոհված զինծառայողների աճյունների արտահանձնմանը։
Թուրքիայի Սինոփ նահանգում Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի փորձարկումից հետո ԱՄՆ-ի վարչակազմը բազմիցս մտահոգություն է հայտնել։
Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում:
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսիլյանի խոսքով՝ քանի դեռ աշխարհում գոյություն ունի թուրք, «Նեմեսիս» գործողությունը պետք է ուժի մեջ մնա։
ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման միակ համաձայնեցված ձեւաչափն է, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` մեկնաբանելով հակամարտության կարգավորման գործում Իրանի միջնորդության վերաբերյալ առաջարկները:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ,
Եվրախորհրդարանում ամենամեծ` Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը ոչ թե բառեր, այլ գործողություններ է ակնկալում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա անթիվ սադրանքների դեմ:
Արցախաադրբեջանական պատերազմի 33-րդ օրն էլ մեծ թվով քաղաքացիներ շարունակում են կամավորագրվել՝ ռազմական գործողություններին մասնակցելու կամ որևէ այլ կերպ իրենց ներդրումն ունենալու համար:
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Նիցցայում տեղի ունեցածը՝ այն որակելով որպես սարսափելի հարձակում:
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները
Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական ուժերի թիրախում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։
«Առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահերը»,- այս մասին այսօր «Ռուսաստանն է կանչում» ներդրումային հիմնադրամի համաժողովին տեսակապի միջոցով ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Արցախյան կարգավորման գործընթացին։
Ֆրանսիայում ահաբեկչության դեմ պայքարը տեղափոխվել է անհապաղ միջոցառումների բարձրագույն մակարդակ, ինչի մասին հայտնել է վարչապեն Ժան Կաստեքսը՝ այսօր Նիցցայում տեղի ունեցած հարձակումը որակելով «ամբողջ երկիրը սգի մեջ գցած նենգ և բարբարոսական գործողություն»:
«Ժամանակակից զենք է պետք, որ օդը փակեն, և մեր հրետանին կարողանա կրակել, որը չի արվում: Ես չեմ կարող ասել, թե դա ինչի հետ է կապված: Սա գաղտնիք չի, ամբողջ Ղարաբաղը տեսնում է: Այսօր մեզ վրա անընդհատ վերևից բան են թափում, և դրա պատճառով ոչ մի բան չենք կարողանում անել»,- նշեց նա:
«Մեր դիրքորոշումը բաց է՝ խոսել Ադրբեջանին 5+2 շրջանի վերադարձի մասին ապահովելով որոշակի ռեժիմի գոտի Ղարաբաղի համար։ Երկարաժամկետ կարգավորումը նրանում է, որպեսզի գտնվի շահերի հավասարակշռությունը, որը ձեռնտու կլինի երկու կողմին, որպեսզի մարդիկ իրենց զգան անվտանգ, բայց որպեսզի ստեղծվեն նաև հնարավորություններ տարածաշրջանային զարգացման համար»,-ասել է ՌԴ նախագահ Պուտինը։
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը:
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչները նկատելի աջակցություն են ցուցաբերել Հայոց բանակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նորատուսի համայնքապետարանից՝ գյուղում եւ արտերկրում ապրող նորատուսցիների հանգանակությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել 6,5 միլիոն դրամ:
Պարզվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։