Թուրքիայում արդեն տևական ժամանակ է սկսել են աշխարհում ռազմաբազաների տեղակայման գործընթացներ: Դա Թուրքիայի քաղաքական գերակայությունն է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Երեկ երեկոյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ: Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ»,-նշել էր Թաթոյանը:
Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը և նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ Դավիթ Մակարյանն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին: Այս մասին տեղեկացնում էAnalitikaUA.net-ը:
ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունն ապատեղեկատվություն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ստեփանակերտում կրկին միացել է օդային տագնապ ազդանշանը: Ինչպես տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լսվում են պայթյունի ձայներ:
«Հայրենիք» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով․ «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը»։ Նրանց շարքերում է նաև կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Բելգիայի պատգամավորը հրետակոծության տակ է ընկել Ստեփանակերտում։ Այդ մասին հայտնում է wargonzo տելեգրամ-ալիքը՝ հղում կատարելով Արցախում գտնվող իր աղբյուրներին։
Flightradar24 բջջային հավելածի միջոցով հայտնի է դարձել, որ Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից դեպի Բաքու է ուղևորվում ադրբեջանական Silk Way West Airlines–ին պատկանող Boeing 747-4H6F (7L219/AZG219) բեռնատար ինքնաթիռը։ Այս մասին գրում է yerkir.am-ը։
Հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայում բնակվող հայերը վաղ առավոտյան բողոքի ակցիա էին անցկացնում։ Փակել էին А7՝ Լիոնից Մարսել տանող մայրուղին։ Ինչ-որ անձինք հանկարծակի հայտնվեցին այնտեղ՝ թիկունքից հարվածելով մեր հայրենակիցներին։ Ականատեսները և հետագայում լուսանկարները ապացուցեցին՝ նրանց ձեռքին մուրճեր կային։ Ասում են՝ եղել են նաև դանակներ, լոմեր, ծառի հաստ ճյուղեր։
Քաղաքական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Քլարք Քուփերը հայտարարել է, որ մեծանում է ռուսական C-400 զենիթային համալիրներ (ԶՀՀ) գնելու առնչությամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո Թուրքիայի հայտնվելու ռիսկը:
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը և նշել, որ ԼՂ-ում ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումն է։
Ադրբեջանական զինուժի` Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելու արդյունքում Շուշիում կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ:
Ղարաբաղյան պատերազմն ավելի բյուրեղացրեց Թուրքիայի ապակառուցողական, ահաբեկչական մտածողության դրսևորումները և ի ցույց դրեց աշխարհին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Հաշվի առնելով պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ:
Ֆրանսիայի Նիս քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվողցմարդկանց վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ BFMTV ալիքին հղումով: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9:00-ին:
Անօդաչու թռչող սարքի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա:
Ֆրեզնոյի հյուսիսում հոկտեմբերի 28-ի երեկոյան ի աջակցություն Հայաստանի խաղաղ ցույցն ավարտվել է երեք մարդու հոսպիտալացմամբ, որոնք ստացել էին դանակի հարվածներ:
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության համար և նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը գոհունակություն է հայտնում, որ այս անգամ, այնուամենայնիվ, արդարությունը վեր է գտնվել ամեն ինչից։
Շուշիի այսօրվա հրթիռակոծության հետևանքները
Ճիշտ չէ կամ արդեն հնացած է շատ հայտնի ասույթը, թե՝ «Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում»։ Եթե ձիու մեկ ոտքը ջարդված է, աչքերից մեկն էլ կուրացած, մանավանդ եթե գլուխն էլ այնպես է վնասված, որ նա կորցրել է ծանծաղուտը գտնելու իր ձիական բնազդը, ապա գետանցելիս ձին փոխելը ուղղակի պարտադիր է։ Այլապես ձին դեպի խորխորատ կտանի գումակն էլ, գումակատիրոջն էլ ու կկործանի»։
Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա։ Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ հոկտեմբերի 29-ին Ժնեւում ծրագրված հանդիպումը չի կայանա։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին։
Երկու օր առաջ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտնեց, թե թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին։ Ի՞նչ վիճակ է այսօր Սյունիքում: 168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը հայտնեց, որ մարզում խուճապ չկա:
Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Վերջին նյութական վնասների մասին լուսանկարներն արդեն համացանցում են:
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը։
Ամերիկյան F-16 կործանիչն անհայտ ինքնաթիռ է կալանել Արիզոնայի երկնքում թռիչքների սահմանափակման գոտում՝ Բուլհեդ Սիթիի հարեւանությամբ, որտեղ տեղի էր ունենում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանեց հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին, քանի որ թշնամին թիրախավորել էր նաև Մեղրին, և առհասարակ այս պահին դրա անհրաժեշտությունը կա՞: