Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցում՝ մինչև լրագրողների հարցերին պատասխանելը, իր խոսքի նախաբանում նախ մեջբերեց սպարապետ Վազգեն Սարգսյանի միտքը:
Ֆրանսիայում խաղաղ հայ ցուցարարներին մուրճով հարվածելուց հետո չհանգստացած թուրք ազգայնականների ամբոխը գիշերը դուրս է եկել Լիոնի փողոցներ, անկարգություններ արել, հայերին ուղղված սպառնալիքներ հնչեցրել: Թուրքրի ամբոխը փնտրել է հայերի, հնչեցրել տարատեսակ սպառնալիքներ, բարձրացրել Թուրքիայի դրոշը: Լիոնի բնակիչներից Նատալի Բիանկոն «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ընդամենը մի քանի րոպեում մենք տեսանք, թե ինչպես են հարյուրավոր թուրք երիտասարդներ […]
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանը ժամեր շարունակ ուժգին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին և որ արդեն արձակվել են տասնյակ հրթիռներ:
«Այսպիսի իրավիճակ է, այստեղ մեկ բան է մեզ մնում՝ դիմադրել մինչև վերջ և հույսը դնել մեր ուժերի վրա՝ անել հնարավորը, որպեսզի հակառակորդն արնաքամ լինի, այլ տարբերակ չկա»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի դեպ, Ալիևը, որ իր բոլոր ելույթներում շեշտում է, թե իբր Նիկոլն ասաց, որ Արցախը Հայաստան է, բա այդպիսի վիրավորանքից հետո ո՞նց պատերազմ չսկսեր, ու որպես զուսպ լինելու օրինակ էլ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին է բերում, բնականաբար ստում է։
Քչերն էին գիտակցում, թե խաղասեղանին ինչ է դրված ու բարձրաձայն ասում էին։ Բայց լսող չկար։ Ընդհակառակը, խաղի ամենակարևոր մասը մտածողներին ոչնչացնելն էր։ Նրանք հայտարարվեցին ազգի թշնամիներ։ Եվ հայտնվեց ֆերմայի ծաղրածուն, ով ասեց, որ ինքն է փրկիչը և ոչխարապետը։ Ասում էր, որ խոտը շատ ու համեղ է լինելու, ոչխարներն այլևս չեն արածելու, պառկելու են, իսկ խոտը լցվելու է նրանց բերանը։ Այսպիսի բազմապիսի խոստումներ։ Մտածողները, որոնք հասկանում էին հարցի լրջությունը փորձում էին կանխել աղետը, բայց ապարդյուն։
Մեկ ժամից ավել տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը Սմերչի հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, որի արդյունքում վերջինը հրթիռակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ կոչով դիմեց սփյուռքում ապրող հայրենակիցներին՝ հորդորելով չտրվել թուրք-ադրբեջանական սադրանքներին, քանի որ երեկ Ֆրանսիայում հայերի խաղաղ ցույցերի ժամանակ թուրքերը հարձակվել և վնաս էին հասցրել հայերին:
ԱԻՆ-ի կողմից ախտահանվող տարածքների թիվը հոկտեմբերի 22-28-ը կրկնապատկվել է:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վաշինգտոնում հանդիպումներից հետո, որտեղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ իրենք և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնևում՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան, հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««…Պատերազմը ռոմանտիկա չէ…»,- այս խոսքերի հեղինակը Հայոց բանակի գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրած և աշխարհի տարբեր անկյուններում երեք պատերազմ տեսած երջանկահիշատակ Անատոլի Զինևիչն է: Հիշելուս պատճառն այսօրվա Արցախյան իրականությունն է… Իրականություն, որը ճշմարիտ ներկայացնելու համար, խրամատի մասին չեմ խոսում, առնվազն պետք է լինել գոնե Ստեփանակերտում… Հակառակ դեպքում ցանկացած գրվածք պատերազմի և նրա հերոսների մասին լինելու է ռոմանտիկայի ժանրից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ղազախստանի Սառի-Շագան զինափորձարանում հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռի փորձնական արձակման տեսանյութը: Հոլովակի սկզբում, որը հրապարակվել է պաշտպանության նախարարության YouTube-ալիքում, մի քանի ռակուրսից ցուցադրվել է ռազմական ավտոմեքենաների շարժվող շարասյունը: Արձակումը նույնպես նկարահանվել էտարբեր կետերից: Երեւում է, թե ինչպես է հրթիռը կտրուկ կերպով վեր խոյանում եւ բավականին արագ սկսում շարժվել հորիզոնականին մոտ […]
Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով հայերին ուղղված ատելության խոսքով այդ երկրում բնակվող հայերին թիրախավորելու թեմային։
Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:
Հայաստանում հոկտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման … նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 85034-ի:
Կյանքն առաջնագծում, երբ չեն կրակում:
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ:
Հաշվարկի կազմով մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի 6 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտ Սերգեյ Սմբատի Մկրտչյանը ներկայացվել է «Մարտական ծառայություն», իսկ լեյտենանտ Մարտին Սերժիկի Սադիկովն ու շարքային-պայմանագրային Տիգրան Արթուրի Գրիգորյանը՝ «Արիության համար» մեդալների:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ անգամ ևս ցույց է տվել, որ հպարտանում է իր հայ լինելով:
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատան՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բմռակոծված բաժանմունքը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան E, F, G, H խմբերի երկրորդ տուրի խաղային երկրորդ օրվա հանդիպումները:
Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:
Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:
Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:
Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:
Մոսկվայում մինչեւ նոյեմբերի 29-ը երկարացրել են աշխատակիցների առնվազն 30 տոկոսի հեռավար աշխատանքի ռեժիմի անցնելու մասին պահանջի գործողությունը: