Հայաստանն օգնության համար չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այդ մասին, ըստ armlur.am-ի՝ հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Հայաստանին աջակցություն տրամադրելու բոլոր մանրամասները, այդ թվում աջակցության ձևաչափը, կքննարկվեն լրացուցիչ, -«Россия 24»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Շենգավիթի զինկոմիսարիատում ընթացող զորահավաքից տեսանյութ է տարածել։
Այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները», կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Երևանը դիմել է Ռուսաստանին անվտանգության հարցերով խորհրդակցությունների համար երկկողմ համաձայնագրերի շրջանակներում. ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա: «ՌԻԱ Նովոստի»-ին այդ մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Վարչապետ Փաշինյանի՝ անհապաղ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ արտաքին հարաբերությունների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Եթե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքը որևէ բանի նախադեպ պետք է ստեղծի, ապա դա այն է, որ աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի, մինչ պետությունները մարդկության դեմ խոշոր հանցագործություններ են կատարում: The National Interest-ը հրապարակել է Ալեքս Գալիցկու ծավալուն հոդվածը՝ Արցախի թեմայով: Նշենք, որ Ալեքս Գալիցկին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հաղորդակցման գծով տնօրենն է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից այսօր վաղ առավոտից Շուշիի և Ստեփանակերտի դեմ հարվածներին:
Բազմաթիվ ռուս կամավորներ ցանկանում են մեկնել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին «Свободная пресса»-ի հետ զրույցում նշել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության նախարարների խորհրդի նախկին նախագահ Ալեքսանդր Բորոդայը:
«Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն՝ COVID-ից առաջացած բարդացումների պատճառով։ Ուղղակի չկարողացավ ընդունի, որ հնավոր է ավելի երկար ապրել, քան սահմանին կռվող ջահել երեխեքը։ Սիրտը կոտրվում էր ամեն չարաբաստիկ ցուցակի մասին լսելիս:
Արցախի Հանրապետության նախագահի արատաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախում ընդհանուր իրավիճակն արմատական փոփոխություններ չի կրել։
Համալսարանական հիվանդանոցում, շուրջ 10 օրից ավել մի Հերոս զինվոր ունեինք, ով գիտակցություն չուներ, ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում։ Երեկ, վերջապես Մայրը գտավ իր Որդուն․․․
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է և ստեղծում է բնապահպանական աղետի իրական վտանգներ: Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով անտառային տարածքներում ֆոսֆորային զինատեսակի կիրառման մասին վկայող տեսանյութ:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե նկատեցիք, գրեթե անդրադարձ չեմ կատարել Իրանի առաջարկած կարգավորման ծրագրին։ Պատճառը մեկն է՝ այն, ըստ էության արդիական չէ։ Շատ ավելի կարևոր է Հայաստան-Իրան երկկողմ այն օրակարգը, որը խիստ հրատապ է ներկա պատերազմական պայմաններում։
Եվրամիությունը, որպես հումանիտար օգնություն, հատկացրել է 400 հազար եվրո Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար: Այս մասին հայտնել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս նյութը գրել էի մինչ Նիկոլ Փաշինյանի կողմից Վլադիմիր Պուտինին դիմել։ Պատճառը կարծում եմ հասկանալի է… Պառակտի՜չ… Զինվորական հեղաշրջման կո՜չ…
ՀՀ վարչապետ Ն.Վ. Փաշինյանի` Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինին ուղղված դիմումի կապակցությամբ, որով վերջինս խնդրում է խորհրդատվություն սկսել` որոշելու համար օգնության տեսակը և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգությունն ապահովելու համար, մենք վերահաստատում ենք Ռուսաստանի Դաշնության հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության՝ 1997 թվականի օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրից բխող պարտավորություններին:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաջիևը արդեն լեզվաբան էլ է դարձել, հասկանում է արաբական ժարգոնները։ Թող շատ չմտահոգվի որպես «հրանոթի միս» հանդիսացող իրենց ահաբեկիչների համար։ Հաջիևին դեռ որակական և քանակական լուրջ անակնկալներ են սպասվում»։
Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:
Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կիրականացնի դաստիարակների վերապատրաստման հետ կապված աշխատանքներ։ Մասնավորապես, կազմակերպությունն իրականացնելու է նախադպրոցական հաստատությունների վերապատրաստում՝ հիմնվելով գնահատված կարիքների և մշակված վերապատրաստման մոդուլի նախագծի վրա։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ Թվիթերի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 4-ի նիստում որոշում է կայացնելու համաձայնություն տալ «Յուքոմ» ըներության՝ «Ֆորաբանկ» բանկին պատկանող 2 մլն 510 հազար 696 հատ բաժնետոմսերն ամբողջությամբ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին օտարելուն:
Թուրքական ծագում ունեցող շուրջ 50 երիտասարդ հոկտեմբերի 29-ին ներխուժել է Վիեննայում գտնվող Սուրբ Անտոնիո Պադովացու կաթոլիկ եկեղեցի: Այս մասին հայտնում է «Kurier» պարբերականը: Եկեղեցի ներխուժած երիտասարդները վնաս են պատճառել՝ ոտքով հարվածելով գույքին, ջարդել են եկեղեցական պարագաները:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր խնդիրը պետք է լինի ամեն ինչ անել Ռուսաստանի եւ մյուս համանախագահ երկրների աջակգությամբ, որ Թուրքիան չդառնա Մինսկի խմբում համանախագահ երկիր կամ Թուրքիայի դերակատարումը չլինի ավելին, քան եղել է նախկինում։ Ավելին՝ դիվանագիտական հաղթանակ կլինի Թուրքիայի Մինսկի խմբից դուրս հանելը:
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 22:21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Ֆրանսիայի հայազգի մշակույթի գործիչները դիմել են երկրի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ: Նրանց համար անհասկանալի է դիվանագիտության ղեկավարի լռությունը: Ուղերձը, որը հրապարակվել է ֆրանսիական Marianne թերթում, թարգմանաբար ներկայացվել է inosmi.ru կայքում: Նրանց խոսքում, մասնավորապես, ասվում է՝ «Դուք սահմանափակվել եք բացարձակ լակոնիկ պատասխանով Ֆրանսիայի պատգամավորների և հայկական ամբողջ սփյուռքի կոչերին՝ […]