Ղարաբաղյան հարցում հրադադարի երրորդ փորձի ձախողման գործընթացում Թուրքիայի գործոնն ամենահիմնականն է:
Լեռնային Ղարաբաղում պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում՝ ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր՝ Պակիստանից:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պետական պարգևներով ու մեդալներով պարգևատրվել են համակարգի մի խումբ աշխատակիցներ։
Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այս պահին սովորող այն ուսանողների, որոնց ծնողները զինծառայողներ են, ինչպես նաև ռազմաճակատում գտնվող զորակոչված կամ կամավորական ուսանողների ուսման վարձը մասնակի կամ ամբողջությամբ կվճարեն նույն ֆակուլտետի շրջանավարտները: Նախաձեռնությունը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանինն է, ով հանդես է եկել կոչով՝ ուղղված արտերկրում գտնվող նախկին շրջանավարտներին: Արձագանքը սպասեցնել չի տվել, արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտները, Սուրեն Մասումյանը, Սարգիս Մակարյանը, Արթուր Դումանյանը, Արթուր Աթաբեկյանը, Թադևոս Չարչյանը, Արտակ Մխոյանի ընտանիքը, հիմնականում ԱՄՆ-ից, ՌԴ-ից, իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու:
Էգեյան ծովի ավազանում տեղի ունեցած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում Սամոս կղզում ավերվել են մի շարք շինություններ:
Փարիզի ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, ով փորձել է դանակներով նրանց վրա հարձակվել:
Այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են: Վաղ առավոտյան հյուսիսային և հարավային ուղղություններում մի քանի տեղերում փորձել են հրետանային պատրաստությունից հետո հարձակում իրականացնել: Հյուսիսում շատ մեծ կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով տասնյակից ավելի դիակներ: Հարավային ուղղությամբ այս պահին էլի գնում են մարտական գործողություններ կոնկրետ մեկ բլուրի ուղղությամբ: Բացի դրանից, Մարտունու և Ասկերանի գյուղերի հատվածում, որտեղ նշել ենք, դիվերսիոն խմբեր են ներթափանցել, գիշերվա ընթացքում էլ են մարտեր եղել, առավոտ էլ են մարտեր եղել:
այաստանի 33 հրատարակչություն, մշակութային կազմակերպություն և գրատուն կմասնակցեն Գրքի տոնավաճառին: Գրքերի վաճառքից ստացված հասույթի շուրջ 50 տոկոսը կազմակերպությունները փոխանցելու են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:
Արցախում գործող բոլոր հիվանդանոցները և բժիշկները պատերազմական իրավիճակից ելնելով աշխատում են քսանչորսժամյա ծանրաբեռնված ռեժիմով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրվել են երաժշտական գործիքներ:
Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն, ինչը ենթադրում է պետության կողմից տարվող ֆինանսական հատուկ քաղաքականություն և պետական կառավարման ողջ համակարգի անցում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի։
«Երկու երկրներին էլ ձեռնտու է որոշակի գործընթացներում համակարծիք լինելը, քանի որ կա Միացյալ Նահանգների և, մյուս կողմից էլ՝ տարածաշրջանում Թուրքիայի խնդիրը, հետևաբար՝ երկուսին էլ ձեռնտու է համակարծիք լինելը։ Միևնույն ժամանակ՝ մենք գիտենք, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են դիտարկվել՝ որպես մրցակից պետություններ, և կան որոշակի խնդիրներ, որտեղ նրանց շահերը բախվում են։ Սակայն այստեղ կարևոր չէ, թե ում շահերն են համընկնում, կարևորը մեր գործողություններն են։ Երբ մեր բանակը հաղթանակներ գրանցի, ռազմի դաշտում պատժի թշնամուն, ապա միջազգային բոլոր խաղացողների շահերը կհամընկնեն մեր շահերի հետ։ Այս ժամանակ նրանք մեզ հետ հաշվի կնստեն»,- եզրափակեց Ահարոն Վարդանյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել:
Թուրքիայի Իզմիրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 6, վիրավորվել է 202 մարդ, 2 տասնյակից ավելի շենքեր են փլվել:
«Խաչատուրս շատ լուրջ, համեստ, խելացի, ընկերասեր, ծնողներին լսող, ամեն ինչի ձգտող և հասնող երեխա էր, ինչ նպատակ դնում էր՝ անպայման հասնում էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված Խաչատուր Գագիկի Ազիզյանի մայրը՝ տիկին Մարիետան:
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ:
Էգեյան ծովի ավազանում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինն իր թվիթերյան էջում գրել է, որ Ֆրանսիան պատրաստ է անհապաղ օգնել Թուրքիային և Հունաստանին, եթե երկու երկրների կառավարություններից որևէ մեկը հայտարարի դրա կարիքի մասին:
Մերօրյա հերոսներ՝ Մարգար Սարիբեկյան:
Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։
Մեկ տարի առաջ Ադրբեջան-Ֆրանսիա ռազմատնտեսական համագործակցությանը նոր որակ հաղորդվեց: Մասնավորապես, խոսք էր եղել Ադրբեջանին ՀՕՊ ժամանակակից միջոցների, բազմաֆունկցիոնալ Dassault Rafale կործանիչ-ռմբակոծիչների և տիեզերական ապարատների մատակարարման մասին:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը զգուշացրել է պետության տարածքում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին:
«Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում, մասնավորապես՝ Վաշինգտոնում Միացյալ Նահանգները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ շատ ակտիվ է եղել։ Նախ, կազմակերպել է այդ հանդիպումը, որը մոտ երեք օր է տևել, այսինքն՝ ինտենսիվ շփումներ է եղել ամերիկյան ղեկավարության հետ՝ թե՛ պետքարտուղարի մակարդակով, թե՛ անվտանգության հարցերով խորհրդականի մակարդակով, և թե՛ պետքարտուղարի տեղակալի մակարդակով։ Դրանից հետո, երբ ձեռք բերված պայմանավորվածությունն ըստ էության չի պահպանվել Ադրբեջանի կողմից, շարունակություն է նկատվում, երբ Պոմպեոն զանգահարում է ՀՀ վարչապետին, ինչպես հասկանում եմ՝ ոչ մեկ անգամ, նաև ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն է անընդհատ կապի մեջ թե Հայաստանի, ու թե Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այնպես որ, շատ լուրջ ակտիվություն է նկատվում այս առումով Միացյալ Նահանգների կողմից»,- նշեց Սուրեն Սարգսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքում, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, մասնավորապես հայտնել է․ «ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար»:
Թուրքական լիրան շարունակում է անկում ապրել հիմնական միջազգային արժույթների նկատմամբ: Հոկտեմբերի 30-ին մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեքը կազմել է 8.37:
Արարատի մարզի Արարատ քաղաքի քաղաքապետարանը նոյեմբերի 2-ին կփորձարկի տագնապի ազդանշանի նոր շչակը: Այս մասին հայտնում է Արարատի քաղաքապետարանը:
Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի ու միջազգային ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմը կանգնեցնելու գերտերությունների նախաձեռնությունները, ըստ վերլուծաբանների, շարունակում են տապալվել Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերով: Արդյո՞ք հակաահաբեկչական այս պատերազմում հայտարարությունները, ներդրված միջազգային ջանքերը բավարար են, և ինչպե՞ս են գնահատում տարածաշրջանային դերակատարների՝ Ռուսաստանի և Իրանի գործողությունները։ Այս համատեքստում 168.am-ը հարցադրումներն ուղղեց տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Կարեն Վերանյանին։
ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չպահպանման կապակցությամբ և հույս հայտնել, որ կիրառվող դիվանագիտական ջանքերը կտան իրենց արդյունքը:
Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հոկտեմբերի 30-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Վինչենցո Դել Մոնակոյին, վերջինիս առաքելության ավարտի առիթով»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին: