Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Ադրբեջանական սոցիալական ցանցերը նոր տեսանյութ են հրապարակել, որում երեւում են 19 հայերի մարմիններ, որոնցից մի քանիսը ձեռնաշղթաներով են, իսկ մյուսները՝ մերկ:
Միացյալ Թագավորությունը հայտնել է 1 մլն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց օգնություն ցուցաբերելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՄԹ կառավարության կայքը:
Հայաստանում հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 89813 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Բայրաքթարը սոցցանցում տեղադրել է է Թուրքիայի շարժիչաշինական ընկերության (TEI) կողմից նախագծված ու արտադրված PD170 ավիացիոն շարժիչի լուսանկարն ու գրել, որ այն հաջողությամբ թեստավորվել է մոտ 1 ամիս առաջ՝ ցուցադրելով լավ արդյունքների իր դասի շարժիչների շարքում:
Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։
Այսօր առջավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին: Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերսկսել քննարկումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, եթե հակամարտության գոտում իրավիճակը սրվի: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան:
Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ հայերը կկարողանան ամբողջ կամքը, ուժն ու զորությունն ի մի բերել և կուռ բռունցք դարձած, այս անգամ ևս հաղթանակող դուրս գալ այս պատերազմից, ինչպես դա եղավ երկու և կես տասնամյակ առաջ: Այս մասին Ալեքսանդր Բոժկոն նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
Մարդասիրական առաքելության համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռևս հոկտեմբերի 19-ին Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր կամավորական ջոկատներ կազմելու մասին։ ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել Ծառուկյանի կոչին: Ընդ որում՝ կամավորագրվում են ոչ միայն ԲՀԿ-ականներ, այլեւ մեծ թվով անկուսակցականներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք: Այսպիսով, մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316-ը` առողջացած, 1300-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ:
Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, լուծում է ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական խնդիրներ։ Թուրքիայի վարած քաղաքականությունը լուրջ մարտահրավեր է աշխարհին, որի նպատակը նոր աշխարհաքաղաքական իրականության հաստատումն է։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք մարզերում փոխմարզպետեր էր նշանակել: Խոսքը 8 փոխմարզպետի մասին է, և բոլոր նշանակումներն արվել են ռազմական նկատառումներից ելնելով: Օրինակ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, որն այս պատերազմի առաջին իսկ օրվանից իր ջոկատով առաջնագծում է:
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փորձենք սառը դատել, որքան էլ դա ներկայիս իրավիճակում դժվար լինի։ Մեծ Տղերքին առաջին հերթին Իրանի սահմանն է հետաքրքրում։ Իրանի սահմանի ստատուսի փոփոխությունն արդեն իսկ տարածաշրջանային բալանսի փոփոխություն է նշանակում։ Իզուր չէ, որ իսրայելական թերթը, հղում անելով տեղական մի բարձրաստիճան պաշտոնյայի վրա, գրում է, որ չնայած նրան, որ Իսրայելի հասարակությունն հակված է Հայաստանի կողմը, սակայն Ադրբեջանն իրենց պետք է Իրանի հանդեպ հետախուզական նպատակների համար, հետո պարզ կլինի, թե այլ նպատակներ կլինեն, թե ոչ։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք:
Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով`ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) տարածած հաղորդագրությունում:
Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը նկատեց նաև‚ որ գեղեցիկ երաժշտական կատարումներով թիկունքից դրական էներգիա են փոխանցում առաջնագիծը պահող մեր տղաներին ու աղջիկներին։
Չինաստանը Ֆրանսիայում տեղի ունեցած հարձակումից հետո երկրներին հորդորել է հրաժարվել երկակի ստանդարտներից ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:
Եվրամիությունը կկարողանա դադարեցնել նոր կորոնավիրուսի տարածումը, միայն եթե մտցնի անհրաժեշտ սահմանափակումներ, որոնք վերաբերում են քաղաքացիների առօրյա կյանքին:
Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությունը, որը 2020 թվականին կազմակերպում է Վիետնամը որպես այդ տարածաշրջանային դաշինքի գործող նախագահ, կկայանա դեկտեմբեին:
Ժնևում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը նախազգուշացրել է, որ առանձին մարդիկ կցանկանային ընտրությունների օրն անկարգություններ կազմակերպել քաղաքում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կատարել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական արձակումը, որպեսզի ստուգի դրա համակարգերի հուսալիությունը:
Hürriyet-ի լրագրող Հանդե Ֆըրաթը անդրադարձել է Թուրքիայի նախագահի կնոջ՝ Էմինե Էրդողանի վերաբերյալ վերջերս քննարկվող խոսակցություններին, ըստ որի Էմինեն կրում է ֆրանսիական Hermes ֆիրմայի պայուսակ։
Հադրութ քաղաքի բնակիչ, Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում գերեվարված 85-ամյա Եվգենիա Բաբայանը պատմել է Բաքվում անցկացրած օրերի ընթացքում իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին:
Ֆրանսիայի իշխանություններն անցած ամսին երկրից վտարել են 14 օտարերկրացիների, որոնց կասկածում են բռնության եւ արմատական գաղափարների տարածման մեջ:
Արդեն մեկ ամիս է, արցախաադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով ծավալված պատերազմի հենց սկզբից, Եվրոպայում և Ամերիկայում սփյուռքահայությունը բազմահազարանոց հանրահավաքներ է կազմակերպում` դատապարտելով թուրք-ադրբեջանական ագրեսիան արցախահայության նկատմամբ: Հորդորում է եվրոպական պետություններին և ակնկալում, որ նրանք նույնպես դատապարտեն Թուրքիայի մասնակցությունը պատերազմին: