
«Թուրք-ադրբեջանական տանդեմի «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը մենք անընդունելի ենք համարել և նույն կարծիքին ենք այսօր»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր խնդիրը պետք է լինի ամեն ինչ անել Ռուսաստանի եւ մյուս համանախագահ երկրների աջակգությամբ, որ Թուրքիան չդառնա Մինսկի խմբում համանախագահ երկիր կամ Թուրքիայի դերակատարումը չլինի ավելին, քան եղել է նախկինում։ Ավելին՝ դիվանագիտական հաղթանակ կլինի Թուրքիայի Մինսկի խմբից դուրս հանելը:
Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը մենք անընդունելի ենք համարել եւ նույն կարծիքին ենք այսօր»։