Բաժիններ՝

Զորահավաքի ենթակա անձի մոտ COVID-ի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու է թեստավորման իսկությունը

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

«Կրկին հորդորում եմ կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին և իրենց համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից: Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է, թե անձի նմուշին համապատասխանությունը և թե նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,-նշել է Արտյոմ Սմբատյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031