Այսօր առավոտյան Հայրենիքի փրկության շարժման անդամներն Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցին հարող մուտքի մոտ քաղաքացիական անհնազանդության ակցիա իրականացրեցին՝ ԱԺ արտահերթ նիստի շտապող իմքայլական պատգամավորներին դիմավորելով «դավաճան» վանկարկումներով ու ձվերով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
Ազգային ժողովի շենքի մոտ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ու մի խումբ ցուցարարների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով բերման է ենթարկվել 14 անձ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Ազգային ժողովի ՛ենքի մոտ տեղի ունեցած միջադեպերին:
Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ էին իրականացրել ԱԺ շենքի մոտ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում: Ակցիայի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը վեճի էր բռնվել ակցիայի մասնակիցների հետ, այնուհետև հարձակվել նրանց վրա:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի դերասանական կազմին՝ թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի գլխավորությամբ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ իշխանական թափթփուկների երեսներն եմ տեսնում ու հիշում Հադրութի եւ արցախյան այլ վայրերի անտառներում պատերազմից 50 օր անց լքված, բախտի քմահաճույքին թողնված տղերքի մասին։
Այսօր թշնամին արդեն Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Որոտան գյուղում է: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թշնամին այժմ փորձում է Որոտան համայնքի 12 տունը վերցնել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրրի հետ կապված արդեն մի քանի անգամ ասել է, որ այնտեղ հայանպաստ որևէ բան չկա:
Մի խոսքով, ես ուղիղ ասում եմ, էս մի ամիս է՝ խնդրում եմ՝ թող վերադասը գա, սահմանը ճշտեն, ժողովրդին ասեն՝ որն է իրենցը, որ մարդկանց ոչ թե թուրքը գա մի ժամ ժամանակ տա, վերադասից գան, ասեն, մարդիկ իմանան՝ ինչ է կատարվելու: Թուրքը ինձնից սահման չի հարցնում, որ ես գնամ իր հետ սահման ճշտում անեմ, վերադասը պետք է սահմանների համար բանակցի, ոչ թե ես:
Օրերս տելեգրամյան հարթակներում տեղեկատվություն տարածվեց, որ 2021թ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Բախշիյանին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին։
Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը և հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, դրամատուրգ, երգիծաբան, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «իմքայլական» պատգմավորները՝ Մարիա Կարապետյանի գլխավորությամբ, ԱԺ են ներկայացրել մի նախագիծ, ըստ որի` ցանկանում են իրեն զրկել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ իր ելույթներից մեկում օգտագործել է «ժեխ» բառը:
Ես միշտ մինչև վերջ հետևում եմ Ալիևի, Էրդողանի, Փաշինյանի հարցազրույցները, ելույթները, ասուլիսները։ Թշնամու խոսքը պետք է լսել ու վերլուծել։
Տիկի՛ն Նանուշյան, զարմանում եմ, որ զարմանում եք. Զեյնալյանը՝ ծխախոտի գովազդը չարգելելու դեմ ելույթ ունեցող առողջապահության փոխնախարարին
Առողջապահության փոխնախարարը խնդրում է դեմ քվեարկել «Իմ քայլի» ներկայացրած նախագծին
Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ալիքը նոր թափ ստացավ։ Սկսվեց փողոցային պայքար, ապակենտրոն անհնազանդության ակցիաներ, սակայն դրա բարձրակետը կարելի է համարել, այսպես կոչված, «Սյունիքյան շարժումը»։
Երևանի Շահումյանի 16-րդ փողոցում դեկտեմբերի 27-ին, ժամը 13.30-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8 և 9 տարեկան երկու տղաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Իմ քայլը» հետաձգում է իր իսկ ընդունած օրենքի կարգավորումը՝ հարկեր հավաքելու և աշխատատեղեր չկորցնելու համար
Վարչապետի թատերականացված հարցազրույցի ժամանակ Փաշինյանը բացահայտեց իր մտադրություններից առանցքայինը՝ դարձնել դատական համակարգը ձեռնասուն, ունենալ միայն իր կամքը կատարող դատարան։
Թուրքիան ռազմական ավիաբազա է կառուցում Գյանջայում։ Այս մասին հայտնում են Ստամբուլում @wargonzo նախագծի աղբյուրները:
«Եկեղեցու թուլացումը և հասարակության մոտ եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելն իշխանության օրակարգային հարցերից մեկն էր». այսօր ասուլիսի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ֆեյսբուքյան տիրույթում արված կոչերին՝ դեկտեմբերի 27-ին Մայր աթոռի բակում փիլոնազրկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:
Սիրելի՛ հայրենակիցներ, ուշքի՛ եկեք, քանի դեռ ուշ չէ։ Դավաճանական ռեժիմը մեր Հայրենիքը կանգնեցրել է լրջագույն վտանգի առջև։ Մի կողմ գցեք անձնական շահերը՝ առաջ քաշելով ազգայինը։ Բոլորս ենք մեղավոր լինելու, եթե կորցնենք Հայրենիքը, քանի որ ազգադավը իր միսիան անելու է և փախչի Հայաստանից։
«Չկա ընդդիմություն, սա քաղաքական պայքար չէ: Այստեղ չկա իշխանություն և ընդդիմություն: Այստեղ կա դավաճան կամ թշնամի իշխանություն և ժողովուրդ՝ ընկճված, երբեմն՝ հուսահատված, բայց այս ամեն ինչից մեր ժողովուրդը դուրս կգա: Մեր ժողովուրդը ծանր վիճակներից կարողանում է դուրս գալ, այս վիճակից էլ դուրս կգա»,- շեշտեց Մանուկյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանին ինքը համարում է թշնամի՝ պետության և ժողովրդի:
Դեկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ երկրում տեղի ունեցած վերջին արհավիրքից հետո հույս ուներ, որ իշխանական պատգամավորները, մասնավորապես՝ վարչապետի պաշտոնը ծանրաբեռնող Նիկոլ Փաշինյանը, կսկսեն առաջնահերթությունները մեկը մյուսից տարբերել:
Այսօր առավոտյան ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ընկերները և համակիրները մասնակցել են Ազգային ժողովի մուտքի դիմաց իրականացվող խաղաղ ակցիային, որի ընթացքում քաղաքացիները հավկիթներով դիմավորել են Հայաստանի կործանման դավադիր ծրագրին սատարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այսօր Հայաստանը կանգնած է աղետի առաջ, հանձնված է Արցախի մեծ մասը, վտանգված է Հայաստանը: