«Գերագույն ազգադավ Նիկոլ Փաշինյանը գաղտնի համաձայնության է եկել թշնամու հետ, որ առաջիկա տարիներին Արցախ են վերադառնալու շուրջ 40 հազար ադրբեջանցի փախստականներ»
Միջազգայմագետ Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շուրջ մեկ տարի առաջ բոլորդ ականատես եղաք, թե ինչպես ներկայիս դավաճանական ռեժիմի կամակատարներն ապօրինի աքսորեցին ինձ Հայրենիքից։ Առաջին իսկ օրվանից, ես բարձրաձայնեցի իմ հանդեպ ապօրինի և դավաճանական աքսորման մասին, սակայն հասարակության մեծ մասը նախընտրեց լռել։ Միևնույն է, դա ինձ չկոտրեց, քանի որ իմ բնավորությամբ ես հանձնվող չե՛մ։ Ամիսներ շարունակ անում էի հնարավորինս ամեն ինչ, որ վերականգնվեր իրավական արդարությունը, և ես հնարավորություն ստանայի վերադառնալ Հայրենիք։ Սակայն, Հայաստանի Հանրապետության ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական ինստիտուտները չօգնեցին ինձ այս հարցում՝ կամ լռեցին, կամ էլ խոստացան, որ կօգնեն, բայց ստեցին, և գործը մինչև վերջ չհասցրեցին։ Հասկանալով, որ ներկայիս դավաճանական ռեժիմի կառավարման ժամանակ ինձ մոտ չի հաջողվի վերականգնել իրավական արդարությունը, ես վտանգի տակ դնելով իմ հարազատների և իմ անձնական անվտանգությունը՝ բարձրաձայնեցի արդեն հայտնի գաղտնի փաստերի մասին (Թբիլիսի, գաղտնի հանդիպումներ հայ և ադրբեջանցի էմիսարների միջև, 48 միլիոն դոլար, դավաճանական ծրագիր․․․)։
Հիշո՞ւմ եք, որ Արցախյան պատերազմից առաջ, ես բարձրաձայնեցի Արցախի նկատմամբ առկա վտանգների մասին, բայց հասարակության զգալի մասը՝ գտնվելով 2018 թվականի պետական հեղաշրջման էյֆորիայի տակ՝ անտեսեց իմ խոսքերս։ Ունեցանք այն, ինչ ունենք։
Պատերազմից հետո նորից բարձրաձայնեցի, զգուշացնելով այն վտանգի մասին, որ ազգադավը պատրաստվում է հանձնել թշնամուն ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ ռազմավարական դիրքեր։ Խնդրեցի երկրորդ անգամ չսխալվե՛ք, ուշադրություն դարձնեք խոսքերիս, բայց նորից սխալվեցիք։ Փաստեր էիք պահանջում, ստացա՞ք այդ փաստերը Սյունիքում առկա խնդիրների օրինակով։
Պատրաստ եղեք, որ նույնը տեղի է ունենալու ՀՀ այլ մարզերում։ Հիմա երրորդ անգամ եմ բարձրաձայնում։ Հայաստանի Հանրապետության Գերագույն ազգադավ Նիկոլ Փաշինյանը գաղտնի համաձայնության է եկել թշնամու հետ, առ այն, որ առաջիկա տարիներին Արցախ են վերադառնալու շուրջ 40 հազար ադրբեջանցի փախստականներ։ Իմ հարազատ հայ ազգ, չսխալվե՛ս երրորդ անգամ, տուրք տալով ազգադավին ու թշնամուն իրականացնել իրենց ընդհանուր ծրագիրը՝ Արցախը վերջնականորեն հանձնել Ադրբեջանին, իսկ Հայաստանը հասցնել կործանման եզրին։
Սիրելի՛ հայրենակիցներ, ուշքի՛ եկեք, քանի դեռ ուշ չէ։ Դավաճանական ռեժիմը մեր Հայրենիքը կանգնեցրել է լրջագույն վտանգի առջև։ Մի կողմ գցեք անձնական շահերը՝ առաջ քաշելով ազգայինը։ Բոլորս ենք մեղավոր լինելու, եթե կորցնենք Հայրենիքը, քանի որ ազգադավը իր միսիան անելու է և փախչի Հայաստանից։
Հ․Գ․ Նիկոլ Փաշինյան, քեզ նման տգետ ու ստախոս ղեկավար Հայրենիքս երբևիցե չի՛ ունեցել։ Ամեն ինչ անելու եմ, որ դու լինես առաջինն ու վերջինը, տակա՛նք»։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շուրջ մեկ տարի առաջ բոլորդ ականատես եղաք, թե ինչպես ներկայիս դավաճանական ռեժիմի կամակատարներն…
Posted by Andranik Hovhannisyan on Sunday, December 27, 2020