Արդյո՞ք հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում տեղի կունենա

Օրերս տելեգրամյան հարթակներում տեղեկատվություն տարածվեց, որ 2021թ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև:

Հանդիպման ընթացքում, ըստ այդ տեղեկատվության, քննարկվելու են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների փոփոխության հարցեր:

168.am-ի հարցին, թե նախատեսվա՞ծ է արդյոք նման հանդիպում, և եթե այո, ի՞նչ օրակարգով, կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031