Միքայելյանների ընտանիքը 2012թ.-ին որոշեց թողնել քաղաքային կյանքն ու վերադառնալ Գավառ՝ սկսելու սեփական գործը։ Ամուսիններ Մարինեն և Արմանը արտադրում են պանրի բացառիկ տեսակներ, որոնք շուկայում նորույթ են։ Աշխարհի տարբեր կողմերից բազմաթիվ զբոսաշրջիկներ են այստեղ գալիս՝ համտեսելու գինով ու կոնյակով պատրաստված «հարբած» պանիրները։
Երբ հայտնի դարձավ, որ Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու նախագիծը հանրաքվեի է դրվելու, ու հանրաքվեի օր նշանակվեց ապրիլի 5-ը, շատերը սկսեցին խոսել, թե ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ շուրջ 2 ամիս տևող քարոզարշավը Հայաստանի տնտեսության վրա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին, ժամը 17:07-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Եվրախորհրդարանը փետրվարի 12-ին Ստրասբուրգում լիագումար նստաշրջանի ընթացքում հավանություն է տվել այն բանաձեւին, որում արտահայտվել է Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ ասոցացման վերաբերյալ ամենալայն համաձայնագրի շուրջ բանակցությունների օգտին, բայց պահպանելով Եվրամիության շահերը։
Փետրվարի 12-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) արտահերթ նիստ, որի նպատակն էր քննարկել հանրապետությունում եղանակային պայմանների, մասնավորապես ձնաբքի պատճառով տիրող իրավիճակը, որի հետևանքով ճանապարհներին առաջացել են մեքենաների կուտակումներ:
Մի քանի օր է, համացանցում տեղեկություններ են տարածվում Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացման, դպրոցներում և մանկապարտեզներում երեխաների մեծ մասի բացակայության մասին: Այդ հաստատություններում բուժքույրերն անգամ աշխատում են մուտքի մոտ՝ հիվանդ երեխաներին տուն կամ բուժկետ ուղեկցելու համար:
Չինաստանում նոր կորոնավիրուսով (COVID-19, Corona Virus Disease – 2019) վարակվածների թվի աճի տեմպերը վերջին շաբաթվա ընթացքում կրճատվել են 48,2 տոկոսով:
Ազգային ժողովում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ խնդրին անդրադարձավ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ նրա՝ աշխարհը մտահոգված է առկա զարգացումներով, բայց կա նաև լավատեսություն, որ դրանք հնարավոր է չափել:
«Եթե մեքենաներ վառողներ լինեինք, ապա հանրաքվե չէր լինի, այդ առարկան այրած կլինեինք». Սիսակ Գաբրիելյան
1-ին զորամիավորման հրետանային զորամասերից մեկում տեղի է ունեցել զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, նորակոչիկների հարազատներ, հյուրեր:
Էլիտար զորամաս գոյություն չունի. Դավիթ Տոնոյան
Արցախում երկու զինծառայողների մահվան դեպքերը պարզելու համար անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում:
Լրագրողի հարցին՝ ժամանակին մարդ կար՝ Խաչիկ Ասրյանը, Սերժ Սարգսյանի համար պատրաստ էր «դժոխքի դարպասների մոտ պահակ կանգնել», հանուն Գագիկ Ծառուկյանի, օրինակ, ի՞նչ կարող է անել նա, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Այդ մարդը որտեղից է որոշել, որ Սերժ Սարգսյանը դժոխք է գնալու, որ մի հատ էլ գնում է դժոխք, դե թող գնար դրախտի մոտ կանգներ: Ով ինձ ճանաչում է՝ լավ գիտի, թե ինչ կարող եմ անել»:
«Սա համաշխարհային մասշտաբի խայտառակություն էր, ավելի մեծ խեղկատակություն պատկերացնելը դժվար էր». «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը այսպես է նկարագրում փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Մեղմ ասած՝ լարված ընտրություններում, որի ընթացքում սրտի անբավարարությունից մահացավ երկու դիտորդ, շատերը ծեծի ենթարկվեցին, եղան բաց քվեարկություններ ու ակնհայտ լցոնումներ, հաղթեց իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը:
Փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը:
Սինգապուրի DBS Asia բանկի կենտրոնական գրասենյակի մոտավորապես 300 աշխատակիցներ տարհանվել են հիմնարկության ծառայողներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման կապակցությամբ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ պետությունը չպետք է իրեն թույլ տա մեծ շռայլություններ և հանրաքվեի անցկացնելու համար տրամադրի 3,5 մլրդ դրամ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքի մասին։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ից 14-ը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:
«Քիչ առաջ դիմել եմ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ առաջարկելով հանրաքվեի ընթացքում ապահովել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում` ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը՝ կից տեղադրելով ԿԸՀ-ին ուղղված գրությունը։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության ներկայացրած բողոքը:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է որոշում, որով սահմանվել է, որ բնակչության դեպքում մինչև 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով:
Փետրվարի 11-ին 3-րդ և 4-րդ զորամիավորումներում տեղի են ունեցել կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ:
Փետրվարի 12-ին Սիցիլիայում երկու մարդ է զոհվել ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօր ֆեյսբուքյան գրառում է արել և անդրադարձել ԱԺ փոխնխագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին՝ նշելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության և դրա ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ էժանագին քարոզչություն է իրականացվում.
Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:
Արցախում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ այլ մանրամասներ չհայտնվելով:
ՌԴ-ի առողջապահության նախարարությունը կքննարկի բժշկական դիմակների գների սառեցման հնարավորությունը: Այդ մասին փետրվարի 12-ին հայտնել է ՌԴ-ի առողջապահության նախարար Դմիտրի Կոստեննիկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 11-ի ժամը 16:44-ից մինչև փետրվարի 12-ի ժամը 13:00-ն Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին արգելափակվել է 170 տրանսպորտային միջոց:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության (ՀԱԷԿ) տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրական էներգիան՝ չհանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ: Այս մասին հայտնեցին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: