Սինգապուրի բանկի շուրջ 300 աշխատակիցներ տարհանվել են կորոնավիրուսի պատճառով
Սինգապուրի DBS Asia բանկի կենտրոնական գրասենյակի մոտավորապես 300 աշխատակիցներ տարհանվել են հիմնարկության ծառայողներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Straits Times թերթը՝ վկայակոչելով էլեկտրոնային նամակը, որը հայտնվել է հրատարակության տրամադրության ներքո։
Թերթի տեղեկատվության համաձայն, տեղական ժամանակով ժամը 12:55-ին (Երեւանի ժամանակով 08:55-ին) DBS Asia-ի գրասենյակի աշխատակիցները, որոնք աշխատում են Bay Financial Centre Tower 3 շենքի 43-րդ հարկում, նամակ են ստացել, որում ասվում էր, թե իրենց գրասենյակում կորոնավիրուսով վարակվելու դեպք է հաստատվել: Որպես նախազգուշական միջոց՝ նրանց խնդրել են աշխատանքը շարունակել տներից: Գրասենյակի տարածքն ախտահանվել է: Բանկի վարչակազմը պարզում է այն անձանց շրջանակը, որոնք շփման մեջ են եղեել հիվանդացածի հետ:
Ինչպես նշում է հրատարակությունը, բանկի այն աշխատակիցները, որոնք աշխատում են այլ հարկերում, գրավոր կարգադրություն չեն ստացել «տարհանման» վերաբերյալ: Հաջորդ շաբաթվանից, ինչպես սպասվում է, կազմակերպության բոլոր ծառայողները կստանան անհատական պաշտպանության միջոցներ, ներառյալ դիմակներ, ջերմաչափեր եւ հակասեպտիկ՝ ձեռքերի համար: Նաեւ ընկերությունն աշխատակիցներին հնարավորություն կընձեռի ստանալ բժշկական մասնագետների առցանց-կոնսուլտացիա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: