
Արցախում երկու ժամկետային զինծառայող է զոհվել

Արցախում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ այլ մանրամասներ չհայտնվելով:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:
Մահացած մյուս զինծառայողը Տիգրան Հուսիկի Մխոյանն է։