
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելառուս

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ից 14-ը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:
Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինի հրավերով իրականացվող այցի շրջանակներում նախատեսված են հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների երկկողմ բանակցությունները, ՀՀ և ԲՀ պաշտպանության նախարարությունների 2020թ. երկկողմ համագործակցության պլանի հաստատումը:
Նախատեսված են նաև հանդիպումներ Բելառուսի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: