ՌԴ-ի առողջապահության նախարարությունը կքննարկի բժշկական դիմակների գների սառեցման հնարավորությունը
ՌԴ-ի առողջապահության նախարարությունը կքննարկի բժշկական դիմակների գների սառեցման հնարավորությունը: Այդ մասին փետրվարի 12-ին հայտնել է ՌԴ-ի առողջապահության նախարար Դմիտրի Կոստեննիկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ դիմակների գների կտրուկ բարձրացումը չի մնա առանց հակազդման՝ ընդհուպ մինչեւ դեղատներին թույլատրագրերից զրկելը: «Այնտեղ, որտեղ տեղի են ունեցել վաճառքներ այն գներով, որոնք գերազանցում են առավելագույն թույլատրելի գները, մարդիկ կենթարկվեն պատասխանատվության:
Առավելագույն գների խախտումը թույլատրագրային պահանջների խախտում է, այդ դեպքում հարցը կարող է լուծվել ընդհուպ մինչեւ դեղատնային այն կազմակերպություններին թույլատրագրից զրկելը, որտեղ գների բարձրացում է տեղի ունեցել»,- ասել է նա տարածաշրջաններում դեղորայքի եւ դիմակների գների մոնիթորինգի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Կորոնավիրուսի տարածման վերաբերյալ լուրերի ֆոնին Ռուսաստանում աճել է բժշկական դիմակների պահանջարկը, իսկ որոշ դեղատներ սկսել են բարձրացնել հակավիրուսային պատրաստուկների եւ անհատական պաշտպանության միջոցների գները: