Բաժիններ՝

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Մեծ Բրիտանիայի հետ լայն համագործակցության բանաձևին

Եվրախորհրդարանը փետրվարի 12-ին Ստրասբուրգում լիագումար նստաշրջանի ընթացքում հավանություն է տվել այն բանաձեւին, որում արտահայտվել է Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ ասոցացման վերաբերյալ ամենալայն համաձայնագրի շուրջ բանակցությունների օգտին, բայց պահպանելով Եվրամիության շահերը։

Բանաձեւը պաշտպանել է 534 պատգամավոր, 39-ը դեմ են քվեարկել, 69-ը ձեռնպահ են մնացել: «Խորհրդարանը ցանկանում է, որ Մեծ Բրիտանիայի հետ ասոցացման համաձայնագիրը լինի որքան կարելի է ավելի լայն ու հիմնվի երեք սկզբունքի վրա՝ տնտեսական գործընկերություն, գործընկերություն արտաքին հարցերի շուրջ եւ առանձին ճյուղային հարցեր»,-ասված է քվեարկության արդյունքների վերաբերյալ տարածված ԵԽ-ի հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ պատգամավորներն ընդգծել են, որ ասոցացման շուրջ առաջիկա բանակցությունների ընթացքում հարկավոր է հաշվի առնել, որ «երրորդ երկիրը չի կարող օգտվել նույն այն իրավունքներից, ինչ եւ ԵՄ-ի անդամ պետությունը»: ԵԽ-ում նաեւ նշել են, որ բանակցությունների ընթացքում անհրաժեշտ է «երաշխավորել ԵՄ-ի միասնական շուկայի եւ մաքսային միության ամբողջականությունը, առավել զգայուն սեկտորների պաշտպանությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս